09 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Թուրքիան Ավստրիայից հետ է կանչել իր դեսպանին

Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակած գրավոր հայտարարությամբ Անկարան դատապարտել է Հայոց ցեղասպանության մասին Ավստրիայի խորհրդարանի ընդունած հռչակագրիրը:

Թուրքիայի ԱԳՆ-ն Ավստրիայի խորհրդարանին քննադատել է պատմական իրադարձություններին իբրև թե խտրական վերաբերմունք ցուցաբերելու և դրանք միակողմանիորեն մեկնաբանելու մեջ: 

«Ակնհայտ է, որ Ավստրիայի խորհրդարանի այդ քայլը խորը բացասական հետքեր կթողնի Թուրքիա-Ավստրիա բարեկամության և փոխհարաբերությունների վրա: Այդ հարցում մեր ունցած տեսակետը ներկայացրել ենք Անկարայում Ավստրիայի դեսպանին, իսկ Վիեննայում Թուրքիայի դեսպան Հասան Գյողուշին խորհրդակցության նպատակով հետ կանչելու որոշում է կայացվել»,- ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Նշենք, որ Ավստրիայի խորհրդարանն երեկվա լիագումար նիստի ընթացքում ճանաչել և դատապարտել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Հայտարարության տեքստի ընդունումից հետո խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է ցեղասպանությանը զոհ գնացած մեկևկես միլիոն հայերի հիշատակը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ