14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Այս կերպով պիտի հասնենք անպիսի վիճակի, որ հանգիստ քնենք»

«Ուրուգվայն առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա արվեց 1965 թվականին, սակայն պետք է ասեմ, որ այդ որոշումից հետո բազմաթիվ մարտահրավերներ են եղել»,-այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ ասաց Ուրուգվայի ներկայացուցիչ Պաբլո Ավդալան: Նա նշեց, որ բոլորը, ժողովրդավար երկրները պիտի  հարգեն մարդու իրավունքները:

Նա բավարարի չի համարում այն, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց պաշտոնապես ընդամենը 24 երկրներ են ճանաչել Ցեղասպանությունը: «Ես կարծում եմ, որ դա բավարար չէ, սա ինքնաքննադատություն է, որ պետք է հաշվի առնենք ու համապատասխան գործողություններ ձեռնարկենք: Մնալ խաղաղության մեջ դժվար կլինի, պետք է կանխարգելենք և եթե չպայքարենք, սա կկրկնվի և հստակ քայլեր պետք է ձեռնարկենք այս ժխտողականության դեմ»,- ասաց Ուրուգվայի ներկայացուցիչը: Նա նշեց, որ ամբողջ աշխարհում հասարակությունները, որոնք իրենց համարում են ժողովրդավար՝ նույնպես ընդգրկվեն սրանում և իրենց գիտակցության մեջ վառ պահեն և այս եղանակով ստանան այն պատկերը, որ բոլոր ցեղասպանությունները, որ մարդկությունը տեսել է ճանաչվեն վերջնական: «Եվ այս կերպով հասնենք անպիսի վիճակի, որ հանգիստ քնենք»,- ասաց Պաբլո Ավդալան:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ