13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահը ապրիլի 25-ին ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոյի Կոնստանտոպուլուին, ով Հայաստան էր այցելել ոգեկոչման միջոցառումներին մասնկացելու նպատակով: Գալուստ Սահակյանը հյուրին շնորհակալություն է հայտնել ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու, իսկ Հունաստանի խորհրդարանին՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ճիշտ ժամանակին ընդունելու համար: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Ապրիլի 24-ին Երեւանում […]

Բոլորիդ առջև ներողություն եմ խնդրում. թուրք պրոֆեսորը՝ հայ լրագրողներին

Իզմիրի բժշկական համալսարանի պրոֆեսոր, «Մարդկանց կամրջում» հ/կ նախագահ, ազգությամբ թուրք Չեմ Թերզին ներկա է եղել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման արարողությանը և այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ իրենց միությունն աշխատում է ատելության վերացման դեմ. «Գլուխներս խոնարհելով՝ ներողություն ենք խնդրում, Ցեղասպանությունն այսօր ժխտելը նշանակում է նույն գործողությունները շարունակել»,-ասաց նա: Պրոֆեսորը պատմեց, որ Թուրքիայում այսօր շատ […]

Շատ կարևոր է նախագահ Պուտինի ելույթին ուշադիր ծանոթանալ. Կրեմլը արձագանքել է Թուրքիային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա ելույթը Ծիծեռնակաբերդում Թուրքիայի կողմից քննադատության է արժանացել: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր. «Չնայած մեր բոլոր զգուշացումներին և կոչերին, Ռուսաստանի նախագահ Պուտինը 1915 թվականի իրադարձությունները որակեց որպես ցեղասպանություն: Մենք սա չենք ընդունում և դատապարտում ենք: Թուրքիայի համար նման քաղաքական հայտարարությունները իրավունքի ակնհայտ խախտում են և իրավական ուժ չունեն»: Սակայն, ինչպես փոխանցում է […]

Միջազգային եվրոպական շարժումը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

Լատվիայի Ազգային Խորհրդարանի դահլիճում տեղի ունեցավ Միջազգային Եվրոպական Շարժման երկօրյա գագաթաժողովը, որտեղ օրակարգում ընդգրկված էր նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: Ավելի քան 40 միջազգային կազմակերպությունների և ազգային պատվիրակությունների, այդթվում Թուրքիայի, ներկայացուցիչներ քննարկեցին Հայաստանի Եվրոպացի Բարեկամներկազմակերպության և Հայաստանի Եվրոպական շարժման կողմից հեղինակած բանաձև, որըճանաչում է 1915 թվականի իրադարձությունները իբրև Ցեղասպանություն՝ համաձայն ՄԱԿ-ի 1948 թվականի Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման կոնվենցիայի: Կազմակերպությունը հույս է հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը կհանգեցնի հայ և թուրք ժողովուրդների մերձեցմանը և բարեկամեցմանը, իբրև լավագույն օրինակ նշելով ֆրանկո-գերմանական հաշտությունը և համագործակցությունը: Հայաստանի եվրոպական […]

Մի հատ ներողություն…/վիդեո/

«Հայոց ցեղասպանության ճանաչմանը խանգարողները շատ են»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը: «Ես մտածում եմ, որ ամբողջ աշխարհն այսօր ոտքի է կանգնել, ընդունում է, դա մեզ համար շատ լավ է»: Ջիվան Գասպարյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումները բավական հաջող են ստացվել, մեծ աշխատանք է կատարվել, ինչը պիտի արձանագրել:  «Ժողովուրդները պետք է […]

130 հազար հայ ԱՄՆ-ում դուրս է եկել բողոքի ցույցի /ֆոտո/

ԱՄՆ-ում ավելի քան 130 հազար հայ դուրս է եկել փողոց պահանջելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից ու իշխանություններից ընդունել Հայոց ցեղասպանությունը: Քայլերթ է կազմակերպվել Լոս-Անջելեսում և Ամերիկայի այլ հայաշատ քաղաքներում: Աշխարհի այլ երկրներում ևս նման բողոքի ակցիաներ են կազմակերպվել: 

Մի օր կլսենք, թող չլինի Օբաման, թող լինի հաջորդ նախագահը

«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների գլխավոր հասարակական-քաղաքական հաթակն է այս ֆորումը, որը լավագույն հնարավորությունն է խոսել ընդհանրապես աշխարհում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունների մասին, միջազգային հանրության համարժեք արձագանքի, կանխարգելելու անհրաժեշտության և այդ գործում հայ ժողովրդի նվիրման ու ջանքերի մասին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ,  Երևանում երկու օր տևած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի […]

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլին

Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն իր աշխատավայրում ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:   Դոլը եւ Հովհաննիսյանը քննարկեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետքերով ծավալվելիք գործընթացներն ու առաջիկա զարգացումները, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ քաղբանտարկյալների առկայության հարցը, Եվրոպայի միության հետ Հանրապետության հետագա համագործակցության եզրերը, տարածաշրջանի անվտանգության խնդիրներն ու արտաքին […]

ԲՀԿ-ը՝ բավական համեստ. Հրապարակ

«Հրապարակը» գրում է.  «Ժամը 13-ի սահմաններում, մինչև բոլորովին վերջերս երկրորդ հուժկու քաղաքական ուժ համարվող ԲՀԿ-ն երեկ հուշահամալիր էր այցելել չափազանց համեստ խմբով, որն առաջնորդում էին քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Նվեր Պողոսյանը, պատգամավոր Վահե Էնֆիաջյանը և Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը: Ուշագրավ էր, որ ԲՀԿ-ականներին հետևում էր նաև կուսակցությունը լքած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի