12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թևան Պողոսյանը Լևոն Զուրաբյանին հիշեցրեց

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համակարծիք չէ Հայաստանի մասին ԵՄ զեկույցի այն մասին, թե Հայաստանը սահմանափակ առաջընթաց է արձանագրել մարդու իրավունքների ու ժողովրդավարության առումով: Այս մասին նա նշեց այսօր «Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ: «Հայաստանը ոչ մեծ, ոչ էլ սահմանափակ առաջընթաց չի գրանցել, հակառակը, եղել է հետընթաց, դրա վառ վկայությունը […]

Ձերբակալություններով փորձում են փոխել ապրիլի 24-ի խորհուրդը.Աշոտ Մանուչարյան/վիդեո/

«Ձերբակալություններով փորձում են փոխել ապրիլի 24-ի  խորհուրդը: Ժիրայր Սեֆիլյանին և նրա ընկերներին ժամանակին իշխանությունը մեղադրեց, որ նրանք փորձում են փոխել օրվա խորհուրդը: Չնայած Սեֆիլյանը և ընկերները ասացին, որ այդ օրը ոչինչ չեն անելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Մանուչարյանի դիտարկմամբ այս իշխանությունները պետք է օր առաջ հեռանան, բայց դա պետք […]

Նաղդալյանի աշխատակազմը պարզաբանում է ապատեղեկատվությունը

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատակազմը տեղեկացնում է. «Արդեն երկրորդ օրն է «Հրապարակ» թերթն ապատեղեկատվություն է հրապարակում, թե ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին « մենակ են ուղարկել» Ծիծեռնակաբերդ՝ առանց լրագրողների և ԱԺ որևէ փոխնախագահի ուղեկցության: Հրապարակման առաջին օրը չարձագանքեցինք ՝ մտածելով , թե լրատվամիջոցի ուշադրությունից պարզապես վրիպել են միջոցառման մանրամասները, որն ի դեպ լայնորեն լուսաբանվել է էլէկտրոնային […]

«Բարդ ժամանակներ ենք ապրում»

«Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ մայիսին Ռիգայում կազմակերպվող գագաթաժողովը կդառնա Վիլնյուսից հետո այն կարևոր հարթակը, որտեղ ամփոփվելու է Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության տեսլականը: «Բարդ ժամանակներ ենք ապրում, և ուստի հեշտ չեն լինելու լուծումները, և հասկանալի կլինեն ԵՄ կողմից զգուշավոր մոտեցումները […]

Թուրքիայի անպատժելիությունը ծնեց Հիտլերին եւ Մուսոլինիին. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 17-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատումմասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ հանդիսավոր լիագումար նիստին, որը նվիրված է եղել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին: Նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես նշել է. «Հայրենական Մեծ […]

Սպիտակ Տունը՝ Մեծ Եղեռնի վերաբերյալ /վիդեո/

Մեծ եղեռնի վերաբերյալ Սպիտակ տան դիրքորոշումը ներկայացրել է Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի նախագահ Օբամայի խոսնակը, հայտնում է Ամերիկայի ձայնը: Ջոշ Էրնեսթը, պատասխանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի’ Մեծ եղեռնի հիշատակի օրվա կապակցությամբ ապրիլի 24-ին նախապատրաստվող հայտարարությունում ցեղասպանություն բառի օգտագործման վերաբերյալ հարցին, ասել է, որ Օբաման ավանդաբար ապրիլի վերջին հայտարարություն է տարածում «այդ ահավոր պատմական իրադարձության կապակցությամբ»: Մանրամասները` տեսանյութում:

Արցախում ընտրում են ըստ դեմքերի ու կեցվածքի.սոցիոլոգ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց մայիսի 3-ին սպասվող ԼՂՀ-ի խորհրդարանական ընտրությունների նախնական կանխատեսումները:  «Հարցումը անցկացվել է ս.թ. ապրիլի 11-12-ին. Արցախի 147.000 բնակչից անհրաժեշտ 1800 հարցվող գտնելու համար առաջարկ է արվել 2392 չափահաս բնակչի, նրանցից 592-ը (մոտ 25%) հրաժարվել է` ընտրություններին անտարբեր լինելու հանգամանքով: ԼՂՀ Ազգային ժողովի ընտրություններին հարցվածների 32 տոկոսը հաստատ մասնակցելու […]

Թուրքիան գնո՞ւմ է հերթական ինտրիգին.պետք է զգուշանալ /վիդեո/

«Մարդկության էսօրվա երջանիկ պահերից էր ՝ էսօրվա բավականին մռայլ գույների մեջ: Անձը մի անձ է, որը Լատինական Ամերիկայի շունչը իր մեջ պարունակում է ու մեջը իրական ազատություն ունի: Հռոմի պապը իրական մարդկային համերաշխությունն է իր մեջ կրում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով  Ապրիլի 12-ին` Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցած պատարագին […]

«Մեր այս մտահոգությունը փոխանցեք Բրյուսել». պատգամավորը՝ ԵՄ դեսպանին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր ԱԺ-ում «Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ նախ հիշեցրեց, որ երկու օր առաջ ԵԽ-ն ընդունեց Հայոց ցեղասպանության դատապարտման ու ճանաչման բանաձև՝ կոչ անելով Թուրքիային առերեսվել պատության հետ: «Այս պարագայում ցանկանում եմ Ձեզանից լսել, արդյոք ԵՄ-Թուրքիա անդամակցության շրջանակներում պատրաստվո՞ւմ է ԵՄ-ն վերադարձնել Հայոց ցեղասպանության հարցը»,-դիմելով […]

Բանաձևը ցույց տվեց հայերի հետ Եվրոպայի համերաշխությունը. Եվրախորհրդարանի պատգամավոր News.am

Եվրախորհրդարանի ավստրիացի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ուլրիկե Լունաչեկն  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իրտեսակետն է ներկայացրել  Հայոց ցեղասպանության շուրջ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի, այդ հարցում անձնական պատասխանատվության և Թուրքիայի հետագա քայլերի մասին:  Մի քանի բառով ներկայացրեք, խնդրեմ, Հայոց ցեղասպանության շուրջ Եվրախորհրդարանի ընդունածբանաձևի մասին Ձեր տեսակետը:  Եվրախորհրդարանի պատգամավորների մեծ մասը, ովքեր կողմ արտահայտվեցին Հայոց ցեղասպանության շուրջ բանաձևին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի