18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հարցը տվեք ընտանիքի անդամներին

«Ստվերի գնահատականը Ֆինանսների նախարարության ֆունցիաների մեջ որպես այդպիսին չի մտնում, դրանք ավելի բարդ մեթոդոլոգիա ունեցող խնդիրներ են, կան միջազգային կառույցներ, որոնք գնահատում են»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Հարցին, թե որ ոլորտներում է ստվեր եղել նախարարը բջջային օպերատորներին և առևտրի ոլորտը մատնանշեց:

 Դիտարկմանը, թե արդյոք Կառավարության գործունեության արդյունքում չէ՞, որ ձախողվում է փոքր բիզնեսը, նախարարն արձագանքեց, որ գնահատելու համար պետք է կոնկրետ բիզնեսի օրինակով դիտարկել. «Եթե կոնկրետ մի բիզնեսի օրինակ բերեք, կարող ենք քննարկել, ասել, թե ինչու է փակվում, պետք է խորանալ ու հասկանալ. հնարավոր է՝ այն ունի վարկային ծրագրեր, չի կարողանում սպասարկել, ունի փոխկապակցված ձեռնարկություններ, ունի հինգ-տասը նման խանութներ և իր բիզնես ծրագրում վերադասավորում է իր բիզնեսը և դրանցից մեկը փակում է, միգուցե փակում է, քանի որ վարձակալությունների հետ կապված խնդիր ունեն»:

 Հարցին՝ արդյոք իր ընտանիքի անդամներից մեկին պատկանող որևէ բիզնես փակվե՞լ է, նախարարը պատասխանեց. «Դուք էդ հարցը տվեք իմ ընտանիքի այն անդամներին, ովքեր դրանով զբաղվում են»: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ