17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ՀՀ բանտերում 48 ազատամարտիկ է պահվում

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, ազատամարտիկ  Պավլիկ Մանուկյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ ՀՀ բանտերում 48 ազատամարտիկ է պահվում:

Մանուկյանը շնորհակալություն հայտնելով բանտի աշխատակիցներինէ նշեց, որ  իր և ընկերների հանդեպ հարգալից վերաբերմունք է ցուցաբերվել: Ազատամարտիկը ընդգծեց, որ իրենք մեր ժողովրդի սպասավորն են:

«Սակայն հայ ազգը ևս պետք է հաղթանակի մասնակիցը լինի, այնպես, ինչպես մասնակից եղավ պատերազմի հաղթանակին, որը հետո մի շարք անհատներ ուղղակի սեփականաշնորհեցին: Արդարությունը մենք միասին պետք է կարողանանք վայելել, և թող ոչ ոք չմտածի, որ մենք՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներս, երկնչել ենք»,- ասաց Պավլիկ Մանուկյանը:

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանն էլ նկատեց, որ նեխած «կգեբեական» մեթոդներով իրենց կանխել հնարավոր չէ:

«Այս ամենի ժամանակն անցել է: Մենք չենք վախենում բռնություններից և պատրաստ ենք դիմակայելու դրանց: Ռեժիմը մեզ չի կարող ընկճել: Երիտասարդությանը կոչ եմ անում դուրս գալ փողոց՝ լծվելու ռեժիմի հեռացման պայքարին»,- ասաց նա: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ