Ամենասարսափելին
Հայ Ժողովրդի Ցեղասպանությունը մարդկության պատմության մեջ ամենասարսափելի իրադարձություններից մեկն է, որը մեր երկրում միշտ ընկալել են որպես սեփական ցավ եւ աղետ: Վլ. Պուտին Ռդ նախագահ
Հայ Ժողովրդի Ցեղասպանությունը մարդկության պատմության մեջ ամենասարսափելի իրադարձություններից մեկն է, որը մեր երկրում միշտ ընկալել են որպես սեփական ցավ եւ աղետ: Վլ. Պուտին Ռդ նախագահ
Թուրքական լրատվամիջոցները ուռճացրել են Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին մասնակցող պետությունների նախագահների և վարչապետների թիվը` առնվազն երկուսով: Նախօրեին թմբկահարվող հայտարարությունը, թե միջոցառումներին մասնակցելու են 17 երկրների նախագահներ և 5 երկրների վարչապետներ, իրականությանը չի համապատասխանում: Դեռ առավոտյան թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հաղորդում էր, որ մասնակիցների թվում են լինելու Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորը և Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան: Հատկանշական […]
Սերժ Սարգսյանը Ծաղիկ Ռուբոյին «դաբրո» չտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գնալու համար: Համենայնդեպս, ապրիլի 24-ը եկավ-անցավ, իսկ Ծաղիկ Ռուբոն՝ իր «երդվյալ ազատամարտիկների» հետ ԼՂՀ չմեկնեց: ԲՀԿ-ական պատգամավորը, հիշեցնենք, ապրիլի 7-ին ԱԺ ամբիոնից «ՀՀ նախագահ և ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար պրն Սերժ Սարգսյանից» թույլտվություն ու աջակցություն էր խնդրել 300 ազատամարտիկների հետ Արցախի սահմանային դիրքեր մեկնելու համար: Շարունակությունը՝ […]
Աբովյանի քաղաքապետի ընտրությունների օրը հայտնի է՝ հունիսի յոթ: Հիմնական թեկնածուներից Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը «Ժամանակի» հետ զրույցում ասել է, որ արդեն իսկ հավաքել է բոլոր փաստաթղթերն ու անհրաժեշտ գումարն առաջադրվելու համար: Նա նաև ասել է, որ ոչ ոք իր վրա չի կարող ազդել որպեսզի հանի թեկնածությունը: Անգամ Ծառուկյանը, որի հետ ժամանակին մտերիմ ընկերներ են […]
«Էրեբունի» թանգարանի մոր, հորդ անձրևի ներքո երեկ կայացավ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման աղմկահարույց հանրահավաքը: Հանրահավաքին մասնակցում էին մոտ 150 քաղաքացիներ, դրան հետրում էին նաև օտարերկյա ԶԼՄ-ներ: Չնայած շարժման անդամները բազմիցս հայտարարել էին, որ ամիս 24-ին փողոց են դուրս գալու ու տուն չեն գնալու, երեկ նրանք հանրահավաքն ավարտեցին ու վերադարձան տներ: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, ով Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը մասնակցելու նպատակով: Սերժ Սարգսյանը ողջունել է Նախագահ Օլանդին և նշել, որ իր համար մեծ պատիվ է կրկին հյուրընկալել Ֆրանսիայի Նախագահին Հայաստանում, որտեղ նա անչափ սպասված ու սիրված հյուր է: Սերժ Սարգսյանն իր […]
Հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանին այսօր Ծիծեռնակաբերդում ուղեկցում էին հյուրեր Գերմանիայից: Նրանց ներկայացնելով Հացպանյանն ասաց, որ ներողություն են խնդրում, որ Գերմանիան դեռևս չի ընդունել Հայոց ցեղասպանությունը: Մանրամասները՝ տեսանյութում:
Միխաիլ Գալուստյանն իր միկրոբլոգում գրում է. «Եվ տաք անապատի միջով, Ինչպես դժոխք, անդունդն էին գնում նրանք, Իրենց երեխաներին ձեռքերում սեղմած, Եվ թուրքերը նրանց քշում էին հողից, Հողից, որը համարում էին հայրենիքն իրենց Եվ հեռանում էին մշուշի միջով Հեռու եկեղեցիներից իրենց: Ճանապարհին նրանց շներն էին պատառոտում, Ջարդում էին գլուխները նորածինների: Մեր անտարբեր աշխարհի առաջ, Ծաղկում էին […]
«Հայ-թուրքական հարաբերություններում առկա ամենամեծ խնդիրը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումն է: Սրանից էլ բխում են մյուս խնդիրները, ինչպիսիք են դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները»,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստամբուլի Սաբանջը համալսարանի պրոֆեսոր Լեյլա Նեյզին: 2015 թ-ին Լեյլա Նեյզին դրական քայլեր չի ակնկալում թուրքական կառավարական շրջանակներից` ընդգծելով, որ թուրքական պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության […]
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի խոսքով՝ ցեղասպանությունների դատապարտումը համամարդկային խնդիր է: «Թուրքիան ի վերջո ևս կճանաչի»,-այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Նրա խոսքով՝ այսօր մեր խնդիրն է ստեղծել մրցունակ ու ժողովրդավար երկիր: Առավել մանրամասն՝ տեսանյութում:



























