29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Սուտ է

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մամուլի հրապարակումներին, նա ասաց. «Դրանք ընդհանրապես իրականության հետ կապ չունեն, ստահոդ լուրեր են»:

Նշենք, որ մամուլում արդեն մի քանի օր է՝ լուրեր են շրջանառվում Լոռու մարզպետին պաշտոնանկ անելու մասին: Ըստ նույն լուրերի՝ պատճառն այն է, որ համայնքների խոշորացման հանրաքվեում մարզի բնակիչները դեմ են քվեարկել: 

Լոռու մարզպետի պաշտոնում ըստ նույն տեղեկատվության`կնշանակվի դաշնակցական Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ