06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ուր է Արմեն Երիցյանը

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազգային ժողովում  հետաքրքրվեց, թե ինչու բյուջեի կատարողականի հաշվետվությունը չեն ներկայացնում ոլորտի պատասխանատուները։

«Ես ուզում եմ հարցս ուղղել երկուսիդ էլ, ինչո՞ւ այս հաշվետվության ժամանակ մենք չեն տեսնում ոլորտի պատասխանատուներին՝ նախարարներին , ինչո՞ւ մենք չենք տեսնում որևէ նախարար կամ կառավարությանն առընթեր որևէ մարմնի առաջին դեմքին, ինչո՞ւ հենց նրանք չեն օրենսդիր մարմին ներկայացնում իրենց ոլորտում կատարվածը»:

«Շատ պարզ հարց է»,-պատասխանեց Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ու հորդորեց հարցն ուղղել այն բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներին, ովքեր ներկայացնում են հիմա բյուջեի կատարողականի հաշվետվությունը:

Պաշտպանության, ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ պատասխանեց, որ անկախ նրանից նախարարներ, թե տեղակալներ, իրենք հրավիրում են, որպեսզի մասնակցեն:

Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ ինքն է ներկայացնում, քանի որ նախարար Արմեն Երիցյանը նախագահի հետ մասնակցում է Արագածոտնի եւ Շիրակի մարզային այցերին: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ