01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանից կխլե՞ն. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը երեկ հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունների ստուգումների հարցում պետք է զգույշ լինել, քանի որ այդ ստուգումները զուտ ֆինանսական չեն, այլ պարունակում են չափագրումների, գույքագրումների հետ կապված լայն գործառույթներ:

Ինչպես հայտնի է, ստուգումների հանձնարարությունը տրվել էր դեռեւս փետրվարին՝ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթի շրջանակներում: Գագիկ Ծառուկյանի խնամին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախորդ շաբաթ հայտարարեց, որ ստուգումների վերաբերյալ տվյալներ ու հաշվետվություն կլինի մայիսի վերջին՝ երեւի մինչեւ հունիսի 5-ը: Սերժ Սարգսյանի մեկ այլ հանձնարարականի՝ Ծառուկյանի խորհրդարանական մանդատի հարցում իշխանություններն, այսպես ասած, առկախեցին ճնշումը, իսկ ձեռնարկությունների, բիզնես-գործունեության հարցում այն փաստորեն շարունակվում է:

Ակնհայտ է, որ այս ստուգումները Ծառուկյանի հանդեպ ճնշման լծակ են: Այնպես չէ, իհարկե, որ եթե իշխանությունները հայտարարեն, որ ոչինչ չկա անօրինական, անհրաժեշտության դեպքում, ասենք, մեկ ամիս հետո չեն կարող հայտնաբերել ուզած բանը: Եվ ուրեմն այստեղ խնդիրը, այսպես ասած, ռազմավարական չէ, եւ Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգումները շատ կոնկրետ իրավիճակային հանգամանքներով են պայմանավորված, այսինքն՝ հենց այսօր ինչ-որ հարց են լուծում:

Շատ հավանական է, որ խնդիրը սեփականության վերաբաշխմանն է վերաբերում, այսինքն՝ ստուգումները, այսպես ասած, ուղեկցում են Ծառուկյանի տնտեսական կայսրությունը մասնատելու գործընթացին: Բացառված չէ, սակայն, որ այստեղ մասնատումն ինքնին նպատակ չէ, այլ Ծառուկյանից պահանջվում են ինչ-որ քայլեր՝ մասնատումից խուսափելու համար:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ