18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ԵԿՄ-ն կսատարի Ծառուկյանի թեկնածուին

Երկրապահ կամավորների միությունը Աբովյանի ընտրություններին պաշտպանելու է Վահագն Գեւորգյանին: Այսօր՝ մայիսի 25-ին, նման որոշում է կայացվել ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նիստի ժամանակ.

«Երկրապահ կամավորականների միության Կոտայքի մարզային խորհրդի 2015թ.-ի մայիսի 25-ի նիստը, քննարկելով Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում առաջադրման հայտ ներկայացրած թեկնածուներին զորակցության հարցը` որոշեց.

2015թ.-ի հունիսի 7-ին Աբովյանում կայանալիք քաղաքապետի արտահերթ ընտրություններում պաշտպանել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող Վահագն Ժիրայրի Գևորգյանի թեկնածությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԿՄ անդամ Վահագն Գևորգյանը պարտաճանաչ կատարել է իր բոլոր պարտականությունները՝ 1997թ-ից սկսած երկար տարիներ իր մասնագիտական կարողություններն ու գիտելիքները անշահախնդիր ծառայեցրել է Երկրապահ կամավորականների միության ինստիտուցիոնալ կայացման, ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործման աշխատանքներին:  

Ի դեպ. 

Մայիսի 26-ի երեքշաբթի օրը, ժամը 10։30-ին կենտրոնական ընտրական շտաբում(քաղաք Աբովյան, Հանրապետության պողոտայի Տաշիր պիցցայի շենքում) տեղի կունենա Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի նախընտրական ծրագրի շնորհանդեսը»,-ասված է ԵԿՄ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Վահագն Գեւորգյանը Գագիկ  Ծառուկյանին օգնականն է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ