13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ճիշտ PR- էր » /վիդեո/

«Պրոֆեսիոնալիզմը գնահատելը շատ դժվար է, որովհետև մեզ համար ավելի էմոցիոնալ իրադարձություն է, մի քիչ այլ աչքերով ենք նայում, ու չես կարող կտրվել քո հույզերից, տեսնես՝ PR-ը ճիշտ է կազմակերպվում, թե ոչ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը` գնահատելով 100-ամյակի միջոցառումների կազմակերպման որակը: Ինչ վերաբերում է խորհրդանիշներին՝ կացին, կախաղան, որոնք քննադատությունների արժանացան, քանի […]

«Նա կորցրեց իր բոլոր հարազատներին…» /վիդեո/

«Ցեղասպանության թեման ինձ համար շատ ցավալի է: Ես այն ընտանիքից եմ, որը ներգաղթել է Հայաստան 1924 թվականին: Իմ մայրը ծնվել է Կոստանդինապոլսում: Իմ պապիկը՝ բժիշկ Փափազյանը, որը բավականին հարգված մարդ էր Հայաստանում ավարտելով Ստամբուլում ֆրանսիական բժշկական համալսարանը մասնակցել է առաջին աշխարհամարտին ու որպես բժիշկ  հասել բավականին բարձր դիրքի: Նա կորցրել է իր բոլոր հարազատներին ու […]

Մարդն իր խոսքի ու հայացքի համար բանտ չպիտի երթա. Սերժ Թանկյանը՝ քաղբանտարկյալներից ու համերգից /վիդեո/

 «Ես չգիտեի, որ 24, այդչափ մարդ կա, գիտեի, որ քանի մը մարդիկ կան, որ բանտարկված են իրենց քաղաքական հայացքների, տեսանկյունի համար, և իմ կարծիքն ու քո կարծիքը նույնն են, որ այն ձևով, որ մարդն իր խոսքի ու հայացքի համար բանտ չպիտի երթա, եթե ուրիշ կարևոր ոճիր չկա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց SOAD ռոք խմբի ներկայացուցիչ […]

40 հազար թևկապ ու պահանջատիրության կոչ /վիդեո/

«Դու հայ ե՞ս»,-ինձ մոտենալով հարցրեց մի տղամարդ: «Այո»,-պատասխանեցի: «Ուրեմն թույլ տուր թևիդ մի թևկապ հագցնեմ»,-ասաց ու ձեռքին եղած տուփից հանելով ձեռքիս կապեց  «100-րդ տարելից, 1915, Յիշել եւ Պահանջել» վերտառությամբ մի թևկապ: Մանուել Առսլանյանը հայերեն լավ չի խոսում, բայց ապրում ու հպարտանում է հայ գենով: Ցեղասպանության 100 ամյա տարելիցին մասնակցելու համար նա Հայաստան է եկել իր […]

Ընտանիքի տղամարդկանց գլխատել են

Աննա (Օվսաննա) Միքայելյանի պատմությունը 1908 թ., Խարբերդ Արևիկ Զադոյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր մեծ տատի պատմությունը: Թուրք և քուրդ զինվորները նրա ընտանիքի անհնազանդ տղամարդկանց շղթայել ենծառերից, ապա կանանց և երեխաների աչքի առջև յաթաղանով գլխատել: «Խարբերդ: 1915 թվական: ԱՄՆ հյուպատոս Լեսլի Դևիսը դեսպան Մորգենթաունին գրում է. «Թուրքերը հատուկ ծրագրով բնաջինջ են անում հայերին որպես ցեղ, մարդկային […]

Կնոջից խռոված ու հացից հրաժարվող տղամարդ. կին ազատամարտիկը՝ տղամարդկանց

Henaran.am-ի խմբագրություն է դիմել ազատամարտիկ Սվետլաննա Մարգարյանը՝ խնդրելով հրապարակել իր կոչն ուղղված ազատամարտիկներին: Ներկայացնում ենք այն ստորեւ. Դիմելով Ձեզ՝ իմ ՀԱՅ ԱՐԾԻՎՆԵՐ, ուզում եմ հիշեցնել,որ դուք տարիներ առաջ ոչինչ չխնայեցիք հայրենիքի ազատության,անկախության,պատմական տարածքների ազատագրման համար: Անվախորեն ոտքի ելաք սովետմիության հզոր և անպարտելի թվացող ռեժիմի պայմաններում ու չնկրկեցիք,գնացիք մինչև հաղթանակ… Հասկանալի է,որ տարիները կատարում են իրենց […]

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին, ով գլխավորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցող Հունաստանի պատվիրակությունը: Վարչապետը կարևորել է Հունաստանի պաշտոնական պատվիրակության մասնակցությունը Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին, ինչը վկայում է Հայաստանի և Հունաստանի բարձր մակարդակի հարաբերությունների մասին: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև տարբեր բնագավառներում […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի ներկայացուցիչներին

Ապրիլի 25-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեցԵվրոպայի Քրիստոնեա-դեմոկրատական, պահպանողական և գաղափարակից այլկուսակցությունների երիտասարդական թևերին համախմբող կազմակերպության՝Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեցոգեկոչման միջոցառումներին Երևանում մասնակցելու համար և բարձր գնահատեցԵվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի կողմից Հայոցցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ երեկ Երևանում ընդունվածբանաձևը: Ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն ուառաջնահերթությունները` Հայաստանի արտգործնախարարը հանգամանալիցանդրադարձավ […]

Վաղը, երբ դուք կլինեք ղեկավարներ, հիշե՛ք

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության ներկայացուցիչներին: Հանրապետության Նախագահը ողջունել է տասնվեց երկրից Հայաստան ժամանած մոտ հիսուն երիտասարդներին, ովքեր այս օրերին Երևանում մասնակցում են կազմակերպության խորհրդի հավաքին, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Կազմակերպության նախագահ Խավիեր Հուրտադո Միրան հանդիպման ժամանակ բանաձևը փոխանցել է Հանրապետության Նախագահին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, […]

Թուրքական դասագրքերը պետք է փոխվեն. թուրք պրոֆեսոր

 «Հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ, սակայն տասը տարի առաջ անհնար էր երազել Թուրքիայում նման կուսակցություն ուենալու մասին: Այն ժամանակ կարող էին ձերբակալել որպես պառակտում մտցնողներ»,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թուրքիայի «Կանաչների միության» նախագահ Սոմնեզ Նասին: Թուրք քաղաքական գործիչը տասնյոթ տարեկանում ձերբակալվել է ու երեք տարի անցկացրել է բանտում միայն իր գաղափարական հայացքների համար. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի