Մարզպետների և պաշտոնյաների դեդավշինա
ԱԺ-ում 2014թ-ի բյուջեի կատարողականի հաշվետվության հերթը տեղական ինքնակառավարման մարմիններինն էր: Մարզպետներից բացակայում էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով վատ էր զգացել ԱԻՆ-ում կայացած խորհդակցությունից հետո, Արարատի Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն, ով գործուղման է: Բացակա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով Սանկտ-Պետերբուրգում գործուղման մեջ է:
Ինչպես ամեն տարի, այս տարի էլ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչու նրանք չեն ներկայացել: «Էլի չեմ տեսնում, էլի կարևոր գործերով ուր են գնացել»,-հարցրեց նա: Փաշինյանը նշեց, թե նախ դա անհարգալից վերբերմուքն է առաջին հերթին իր գործընկերների նկատմամբ, այն մարզպետների, որոնք ամեն տարի պարտաճանաչ գալիս են: «Ես նախորդ տարի էլ ասացի, որ տպավորություն է՝ մարզպետների և պաշտոնյաների դեդավշինա է գործում:
Էլի այդ երկու պաշտոնյանները «զբաղված են», և ես պետք է նորղություն խնդրեմ ներկա պաշտոնյաններից՝ ասեմ, որ առանց չակերտների եմ զբաղված և չեմ կարող այս քննարկմանը մասնակցել և էլի հանձնաժողովի նախագահներին և ԱԺ ղեկավարությանը կոչ եմ անում, որ ապահովեն համապատասխան պաշտոնյանների պատշաճ մասնակցությունը, հակառակ դեպքում ստացվում է, որ կներեք, համեմատության համար ՀՀ-ում կան առաջին և երկրորդ սորտի պաշտոնյաներ, և առաջին սորտի պաշտոնյանները այսպիսի քննարկումներին չեն գալիս՝ համարելով, որ դա իրենց պատվից ցածր է»,-ասաց նա:
Ֆինանսավարկային հարցերով հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ՀԱԿ պատգամավորին հորդորեց հարցեր տալու ժամանակ խոսել: «Վարման կարգով ձեր ելույթը բոլորովին ժամանակավրեպ է: Երբ հասնի ձեր ժամանակը, հարցը կտաք, և համոզված եմ՝ կստանաք ձեր պատասխանը»,-ասաց նա:
Ապա երբ հերթը հասավ մարզպետներին, Փաշինյանն ասաց, որ ինքն էլ այլ գործեր ունի ու պիտի հեռանա,այդպես էլ արեց: