13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահն ընդունել է ԵԽ նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ Դիդիե Ռեյնդերսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽ նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, արտաքին առևտրի և եվրոպական հարցերի նախարար Դիդիե Ռեյնդերսին: Հանրապետության Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը, շահագրգռված լինելով բարեկամ Բելգիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմամբ, մեծապես կարևորում է նաև Եվրոպայի խորհրդի հետ երկխոսությունն ու համագործակցությունը երկրում իրականացվող […]

Թուրքերը շնորհակալություն են հայտնել հայ պատգամավորներին /վիդեո/

ԵԽԽՎ նստաշրջանում հայաստանյան պատվիրակության անդամները, արդեն տեղեկացրել ենք, որ անմոռուկներ և Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի այլ խորհրդանիշեր են նվիրել եվրոպացի պատվիրակներին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ թուրք պատվիրակներն իր հետ անձնական զրույցների ժամանակ ասել են, որ ստացել են այդ նվերները, ինչի համար շնորհակալություն են հայտնել: «Այլ պատվիրակների ևս տրվել են […]

Աննախադեպ հայտարարություն /վիդեո/

ԵԽԽՎ հերթական նիստը կայացավ նախորդ շաբաթ, որին մասնակցում էին նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ասաց, որ լիագումար նիստը համընկավ ապրիլի 24-ին, և ԵԽԽՎ նախագահը չէր կարող ներկա լինել Երևանում, սակայն այլ կարևոր գործիչներ են մասնակցել Երևանում երկօրյա գլոբալ ֆորումին: «Հարյուրամյակին ընդառաջ մենք բավական մեծ աշխատանք կատարեցնք՝ կազմակերպելով […]

Ես սպասում էի, որ մենք կտուժեինք, բայց փաստացի հակառակը եղավ.փորձագետ

«Կիբերհարձակումները այնքան էլ ուժեղ չէին, ինչպես սպասվում էր, և շատ բաներ աննկատ են անցել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանում թուրքական և ադրբեջանական հաքերների կողմից իրականացրած կիբերհարձակումներին տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Անվտանգության փորձագետը  նշեց, որ մոտավորապես 250 կայք են կոտրել, որտեղ նշել էին, թե հայերը ստում են, սակայն այդ կայքերը […]

Հայաստանի միջազգային հեղինակությունը բավականին աճել է

Միամիտ կլիներ կարծել, թե Թուրքիան կարող է այս տարի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա նշել է, որ կարեւորն այն է, որ Թուրքիան տեսավ, որ Հայաստանը միայնակ չէ: «Թուրքիան հայտնվել է մի իրավիճակում, երբ դաշնակից հարևաններ չունի: Կարելի է արձանագրել, որ հարավային Կովկասում քաղաքական նոր իրողություն […]

Բոլորս էլ շատ մտահոգ ենք. Սեֆիլյանի հարցը` Ազգային ժողովում

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ քառօրյա նիստի ժամանակ նախ դրական գնահատեց Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումները, ապա նա հիշեցրեց, որ այսօր Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան: «Բոլորս էլ շատ մտահոգ ենք ու գնահատականներ չենք տալիս, կա մարմին, որն զբաղվում է այդ հարցով: Ես ինքս էլ հետամուտ եմ ու ցանկանում եմ մանրամասներ իմանալ»,-արձագանքեց […]

Ինչ է կատարվում ԱԳՆ-ում

Հայ օգտատերերը քննարկում են ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական կայքէջը: Բանն այն է, որ www.mfa.am (ՀՀ արտգործնախարարության էջը) էջը ռուսերենով է բացվում, իսկ էջի վերեւի աջ անկյունում տեղադրված հղումը բացում է Ռուսաստանի դեսպանատան կոնտակտները` ընդ որում Ռուսաստանի դեսպանատան հղումը բոլոր լեզուներով բացվում է: 

Գարիկ Մարտիրոսյանը կարողացավ, Ալիեւի փեսան` ոչ. ադրբեջանցիների հուսահատ պոռթկումը /վիդեո/

Շոումեն, Comedy Club-ի հիմնադիր անդամ Գարիկ Մարտիրոսյանի ջանքերով ռուսական ТНТ հեռուստաընկերությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված տեսահոլովակ, որին մասնակցում էին հեռուստաընկերության հայտնի դեմքերը: Այս փաստը հուսահատության մեջ է գցել ադրբեջանցիներին: Ինչու Գարիկ Մարտիրոսյանը կարողացավ, իսկ ադրբեջանցիները` ոչ, այս հարցը ստիպել է ադրբեջանական haqqin.az-ին ծավալուն ինքնաքննադատական վերլուծություն անել:  Հոդվածագիրը նշում է, որ ТНТ-ի վերոնշյալ տեսահոլովակում […]

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ես առաջին հայն եմ եւ սարսափած եմ. Լորդ Դարզի

Ապրիլի 24–ից առաջ huffingtonpost.com անգլալեզու կայքում հրապարակվել է Լոնդոնի Կայսերական քոլեջին կից համաշխարհային առողջապահական նորարարության ինստիտուտի տնօրեն, հայազգի լորդ Դարզիի խոսքը, որը մեջ ենք բերում interpress.am–ից. Այս ուրբաթ իմ հարազատների հետ ոգեկոչելու եմ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մենք պետք է հիշենք միլիոնավոր մարդկանց, որոնց սպանել են, այդ թվում իմ ընտանիքի անդամներին, նաև տատիկիս, որին ճակատագրի բերումով […]

Կոչ հարեւան Վրաստանին

Հարևան Վրաստանը մինչ օրս չի ընդունել հայերի ցեղասպանությունը։ Նախօրեին Սամցխե–Ջավախեթիում տեղի ունեցած ջահերով երթի մասնակիցները Վրաստանի իշխանություններին կոչ են արել ճանաչել Հայերի ցեղասպանությունը, տեղեկացնում է novostink.ru-ն: Ապրիլի 23–ին, տեղի է ունեցել ջահերով երթ, որը նվիրված էր ապրիլի 24–ին նշվող՝ Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան։ Երթն ավարտվել է Ախալքալաքի բերդի մատույցներում, որտեղ մասնակիցներն այրել են Թուրքիայի դրոշը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի