11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Կրճատում է

Այսօր կառավարությունը որոշում ընդունեց տեղաբաշխում կատարել բյուջետային եռամսյակային հատկացումներում՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված ծախսային հոդվածի տարեկան գումարից 60 մլն դրամը տեղափոխելով առաջին կիսամյակ։ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ անփոփոխ է մնում այդ հոդվածով նախատեսված տարեկան ծախսային մեծությունը։

«Առաջարկությունը պայմանավորված է առաջին կիսամյակում նախատեսված ծախսերը լիարժեք կատարելով»,-ասաց նա։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ կառավարության գործուղումներին և նշեց, որ պետք է կրճատել գործուղումների քանակը։

«Իհարկե պետք է քննարկենք, և որը կարևոր է, պետք է անպայման գնան մեր պատվիրակությունները։ Բայց եթե կարևորությունը ավելի քիչ է, ուրեմն, պետք է մերժենք»,-ասաց նա։

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ