06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անկախությունը մեզ երբեք սկուտեղի վրա չի մատուցվել

Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրն է:

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ պատմաբան Աշոտ Ներսիսյանը ասաց, որ առաջին հանրապետւոթյան ծնունդը երկու գործընթացների արդյունք էր՝ դիվանագիտական և ռազմական:

«Ցանկացած դիվանագիտական հաջողության գրավականը ռազմական հաջողությունն է: Այսօր, սակայն, ցավոք, անկախության գաղափարը ոտնահարվել է: երկայիս Հայաստանի Հանրապետությունը մենք համարում ենք առաջին հանրապետության իրավահաջորդ, չնայած կան շատ տարբերություններ՝ բոլոր ոլորտներում»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է հասկանալ, որ անկախությունից առավել կարեւոր ոչինչ չկա:

Ասուլիսին ներկա ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը նշեց, որ մայիսյան հաղթանակները ցույց տվեցին, որ մեզ անկախությունը երբեք սկուտեղի վրա չի մատուցվել, այն միշտ ձեռք ենք բերել պայքարով, միասնակությամբ:

«Պետք է դասեր քաղենք պատմությունից: Մենք սովորություն ունենք պատմության դասերը սերտել, բայց դրանք չօգտագործել: Առաջին հանրապետության դասերը շատ ուսանելի են, հիմա պետք է կիրառենք դրանք»,- ասաց նա::

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն նշեց, որ մայիսիյան տոներից երկուսը թեեւ շատ կարեւոր են, բայց անտեսվում են՝ մայիսի 5-ին Թալինի բերդի գրավումը, և Շիրակի գյուղերի գրավումը:

«Շիրակի դաշտավայրի բնակչության դիմադրությունը շատ կարեւոր էր, երբ 3 հազարից ավելի տղամարդիկ բարձրացան լեռներ՝ պայքարելու»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ