17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Ես չեմ էլ հրաժարվում, որ Ծառուկյանի փեսան եմ. Կ. Գուլոյան

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը չգիտի, թե կոնկրետ իր որ առավելությունների համար է նշանակվել մարզպետ: «Երևի լավ եմ աշխատել դրա համար»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի նման աներ ունենալը չի՞ օգնել իրեն այդ նշանակման հարցում, Գուլոյանը նկատեց. «Իսկ ինչ-որ տեղ լսե՞լ եք, որ Ծառուկյանի պարագան կա իմ նշանակման հարցում»:

 Դիտարկմանը, որ շատերն են խոսում այդ մասին, մարզպետն արձագանքեց, որ դա իրականության հետ որևէ աղերս չունի: «Ես չեմ էլ հրաժարվում, որ Ծառուկյանի փեսան եմ: Դա ոչ մի դեր չի խաղացել»: Լրագրողները հիշեցրին փետվարի 12-ի ՀՀԿ ԳՄ նիստը և դրան հաջորդող ընթացքը, երբ ողջ ՀՀԿ-ի կողմից վիրավորանքներ էին տեղում Ծառուկյանի հասցեին, Գուլոյանը կոչ արեց իրեն քաղաքական հարցեր չտալ: Դիտարկմանը, որ կա կարծիք, որ Կոտայքի մարզը տրամադրվել է Գագիկ Ծառուկյանին, Գուլոյանը զարմացավ. «Այսինքն Կոտայքի մարզը ՀՀ-ից անջատվա՞ծ է, չէէէ, չէ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ