23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մեզ սատարողները հայտնվել են ռեժիմի սև ցուցակում»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «100 ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը տեղեկացրեց, որ    իշխանությունները սև ցուցակ ունեն, որում հայտնվել են «Հիմնադիր խորհրդարանին» սատարող ու ապօրինի ռեժիմի դեմ պայքարող սփյուռքահայերը: 

Սեփֆիլյանը անդրադարձավ այն փաստին, որ օրերս Հայաստանի իշխանությունները թույլ չեն տվել Հայաստան մուտք գործել  «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր,  «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին:

 «Յուրաքանչյուր հայ իրավունք ունի ակտիվորեն հետաքրքրվել և զբաղվել հայրենիքի ներքին հարցերով, սակայն, ռեժիմն արգելում է նրանց դա անել և վստահ եմ, որ չի մարսելու: Այժմ կապի մեջ ենք Շանթի հետ, նրա հետ կապված միջադեպը  սփյուռքահայերի համար պետք է կոնսոլիդացիայի ազդակ  լինի:  Ոսկերչյանը մենակ չէ, կարծում եմ, չի բացառվում, որ Շանթը շուտով  կրկին կցանկանա վերադառնալ, և այդ ժամանակ ռեժիմը չի համարձակվի հեռացնել նրան»,- ասաց Սեֆիլյանը:

ԱԱԾ-ի պարզաբանումը, թե Շանթ Ոսկերչյանը Եվրոպայում Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող գործունեությամբ է զբաղվել, և այդ պատճառով նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան, Սեֆիլյանն անհեթեթ անվանեց. «Անհեթեթ հայտարարություններ են անում:  Ֆրանսիայի քաղաքացու  նկատմամբ այդպիսի  մեղադրանքներ հնչեցնելը անուղղակիորեն ուղղված է նաև Ֆրանսիային, քանի որ պետությունն իր քաղաքացուն թույլ է տվել Ֆրանսիայում զբաղվել Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող գործունեությամբ»,-հավելեց Սեֆիլյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ