18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ինչպես դուրս գալ «ճահճից»

«Ընդդիմությանը միավորել կարող է միայն քաղաքացին, եթե քաղաքացին այսօր իր հստակ պահանջի ձայնը բարձրացնի, քաղաքական ուժերն ուզեն, թե չուզեն, այդ պահանջի հետևից գնալու են ու այդ ճանապարհին միավորվելու են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացումը կարող է միավորել ընդդիմությանը: Ըստ նրա՝ եթե քաղաքացին այդ ձայնը չբարձրացնի, քաղաքական ուժերից ամեն մեկը փորձելու է առաջ ընկնել, ինչ-որ քայլեր կատարել, որը հնարավոր է չընդունվի մյուսների կողմից:  

«Նմանատիպ հայկական գործելաոճով նորից ունենալու ենք հերթական թանկացումը, ուստի և այս դեպքում քանի որ խնդիրը ոչ միայն քաղաքական է, այլ սոցիալական է, ես կարծում եմ՝ պատվիրատուն եթե լինի՝ ի դեմս քաղաքացիների և նրանց ակտիվության, ապա այդ միավորմանը մենք հնարավոր է ականատես դառնանք, բայց առանց քաղաքացիների միավորման խիստ կասկածում եմ, որ կլինի այդ միավորումը»,-նկատեց նա:

 Հարցին, թե քաղաքացին արդյոք դուրս կգա փողոց՝ հաշվի առնելով նրա հիասթափված վիճակը, Մարտիրոսյանը պատասխանեց, որ դա ամենաբարդ հարցն է: «Այլ պարագաներում այլ երկրներում մենք կտեսնեինք բազմահազարանոց ցույցեր, էլ չեմ խոսում, որ որևէ իշխանություն այլ երկրում նմանատիպ քայլի չէր գնա, որ այնպիսի իրավիճակ ստեղծեր, որ հետո էլ թանկացման խնդրի առջև կանգներ, բայց Հայաստանում մի փոքր այլ է իրավիճակը, և այս դեպքում կդժվարանամ պատասխանել»:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ հասարակությանը ոտքի կագնեցնելու համար բավականին մեծ ֆինանսներ են անհրաժեշտ, բավականին մեծ գործընթացներ. «Բավական մեծ ծրագրեր պիտի իրականացնեն, որ գոնե երիտասարդության մոտ մենթալիտետը փոխվի, որովհետև հիմա օրինակ՝ հասարակության իննսուն տոկոսը պայքարի համար պիտանի զանգված չի ներկայացնում, բավական մեծ է ապատիան, արտագաղթելու ցանկությունը, մի կողմ քաշվելու և այլն, նման պայմաններում ոչ կուսակցությունները, ոչ ինչ-որ քաղաքացիական նախաձեռնական խմբերը ոչ մի արդյունքի չեն կարող հասնել, իսկ որպեսզի բազան կամ հասարակությունը փոխվի, դրա համար նախ անհրաժեշտ է ժամանակ, տարիներ են պետք»:

Բադալյանը կարծում է, որ եթե հիմա ներդրվեն այդ ֆինանսական միջոցները, համապատասխան կամակերպչական աշխատանքներ իրականացվեն, հնարավոր է հինգից յոթ տարի հետո ինչ-որ արդյունք տա դա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ