Արտակարգ տնտեսման ռեժիմի անցնել

2014 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությանը նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցրեց, թե նրա հաշվետվությունից «մտահոգիչ դրվագ է բխում», որը վերաբերում է ՀՀ քաղաքացիություն ստացած և հրաժարված թվերի համադրությանը: «Սա մեղմ ասած՝ մտահոգիչ ցուցանիշ է»,-ասաց նա: Պատգամավորը նշեց, թե պաշտոնական թվեր են հրապարակում, ըստ որի հանրապետությունում 1 մլն աղքատ մարդ կա, և հարցրեց, թե արդյոք նպատակահարմար չէր լինի արտակարգ տնտեսման ռեժիմի անցնել:
«Մասնավորպես նախագահի աշխատակազմի օրինակով ներկայացուցկան ծախսերը, ՀԿ-ներին հատկացված ծախսերի մասով կրճատել և այլն: Դա օրինակ կդառնար պետական կառավարման այլ օղակների համար, ավելի բարենպաստ բարոյահոգեբանական վիճակ կստեղծվեր, հույս ու հավատ կլիներ մեկ մլն աղքատների համար»,-ասաց նա: Վիգեն Սարգսյանը առաջին հարցին անդրադառնալով՝ նշեց, թե հավանաբար պատգամավորը քաղաքացիություն ստացած անձանց թվերը ճիշտ չի լսել: «Իրականում ես նշեցի, որ քաղաքացություն է ստացել 13 246 քաղաքացի, իսկ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 2 200 անձ»,-ասաց նա և նշեց, թե իհարկե յուրաքանչյուր անձի հրաժարումը մտահոգիչ է, բայց դա բնականոն գործընթաց է:
Վիգեն Սարգսյանը նշեց, թե հավետու շրջանում ՀՀ քաղաքացիություն ստացածներից 3 613-ը սիրիահայերն են եղել: Ինչ վերաբերում է տնտեսամանն, ապա աշխատակազմի ղեկավարը նշեց, թե այդ հարցը ավելի ճիշտ է բարձրացնել պետական բյուջեի պլանավորման ժամանակ, երբ անդրադառնում են տարվա անելիքներին, և պլանավորել որքան հնարավոր է ավելի շատ լուծել սոցիալական խնդիրներ: Վիգեն Սարգսյանը նշեց, թե դրանով է պայմանավորված, որ եկող տարի չի բարձանա պետական աշխատողների աշխատավարձերը:
Ուրիխանյանն ասաց, թե մտահոգում է այն, որ միջին և միջինից ցածր պաշտոնյաներն իրենց թույլ են տալիս ձեռք բերել մի քանի հազար դոլարանոց ավտոմեքենա: «Սա է հարցը, որ սեփական օրինակով պարտադրեք»,-ասաց նա: Հարցի պատասխանը ըստ Վիգեն Սարգսյանի՝ ևս դրված է սեփական օրինակով և իրենք անցած տարի մեքենա ձեռք չեն բերել: