19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչի մասին են խոսել Սերժ Սարգսյանը և Բարաք Օբաման

Նյու Յորքում Սերժ Սարգսյանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը թեև եղել է կարճատև, սակայն հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան, այդ թվում՝ Ղարաբաղյան հիմնախնդրի և մեր երկրում հետաքրքություն առաջացնող այլ հարցեր: «Մենք դրական ենք գնահատում թե ԱՄՆ, թե մնացած համանախագահ երկրների ջանքերը, որպեսզի Արցախյան համակարտության խնդիրը լուծվի բացարձակապես խաղաղ ճանապարհով: Բայց հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի լայն […]

Ինչ եզրույթներ են փոխվել նախագծի լրամշակված տարբերակում

Այսօր ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացրել է  Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ  պատգամավորների առաջարկները, առաջարկությունների մեծ մասը ընդունվել են, նախագիծն այժմ բերվում է վերջնական տեսքի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Կարող եմ միայն ասել, որ նախագծով ներկայացված կայուն մեծամասնության դրույթը դրվել է ոչ օպերատիվ կարգով: Այսինքն՝ եթե […]

Նախագահի ելույթը համահայկական առաջնորդի ելույթ էր. Շարմազանով

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել է նախագահ Սերժ Սարգսյանի այցը Նյու Յորք և հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Այդ մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա փոխանցմամբ՝ նախագահի այցը և հնչած ելույթները ՀՀԿ-ն արդյունավետ է համարում: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ նախագահի ելույթը տարածաշրջանային խնդիրնով մտահոգված համահայկական առաջնորդի ելույթ էր: Շարմազանովը […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային` ԱՄՆ Օրեգոն նահանգի Ամփքուա համայնքային քոլեջում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: «Ցնցված եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների Օրեգոն նահանգի Ամփքուա համայնքային քոլեջում տեղի ունեցած ողբերգության լուրից, որը մեկ տասնյակ անմեղ երիտասարդների կյանքեր խլեց` նրանց հարազատների և մերձավորների հոգում թողնելով անբուժելի վերք: Խորին ցավակցություն եմ […]

Վարչապետ Աբրահամյանը մասնակցել է Գերմանիայի Միասնության օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Միասնության օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը: Կառավարության ղեկավարը հանդես է եկել շնորհավորանքի խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ, պարո՛ն դեսպան, Գերմանիայի դեսպանության անձնակազմին և Ձեր միջոցով Գերմանիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին՝ Գերմանիայի Միասնության օրվա առթիվ: […]

«Այո»-ի և «ոչ»-ի առճակատում «Բարգավաճ Հայաստանում»

Անցյալ տարի երբ դեռ նոր էր խոսվում Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու մտադրության մասին, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն կոշտ է արձագանքել այդ փոփոխություններին` բազմիցս հայտարարելով, որ դեմ է և չի մտնելու բովանդակային որևէ քննարկման մեջ: ԲՀԿ-ն հավատացնում էր, որ իշխանությունները Սահմադրական փոփոխություններ կատարում են բացառապես վերարտադրվելու նպատակով: Փոփոխությունների շուրջ ԲՀԿ-ի կոշտ վերաբերմունքը մեղմացավ փետրվարյան հայտնի իրադարձությունից հետո, երբ […]

Սկզբունքի հա՞րց է

Նախկին ԲՀԿ անդամ, նորաստեղծ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը դեմ կքվեարկի հոկտեմբերի 5-ին Սահմանադրական փոփոխությունների նախագծին: Հիշեցնենք, որ փոփոխություններով կիսանախագահական կառավարման համակարգից անցում է կատարվում խորհրդարանական կառավարման համակարգին: Henaran.am-ի հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանը վերահաստատեց ԱԺ-ում հնչած իր այն հայտարարությունը, որ «Ալյանս» կուսակցությունը դեմ է այդ փոփոխություններին: Հիշեցնենք, որ Ուրիխանյանն ասել էր, որ չի հավատում ոչ […]

Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադրման 7-ամյակին նվիրված միջոցառմանը

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության հիմնադրման 7-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել նախարարության կայացման գործում մեծ ներդրում ունեցած կազմակերպություններին, հայաստանյան ակադեմիական կառույցներին, քաղաքական գործիչներին եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին: Միջոցառումը մեկնարկել է քաղաքացիական ծառայողների երդման արարողությամբ: ՀՀ ԱԺ […]

«Ո՛չ»-ի անունից կխոսեն քաղաքական 4 ուժեր

Քիչ անց կմեկնարկի «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության կողմից հրավիրված Սահմանադրական փոփոխությունների դեմ հանրահավաքը, որին կմասնակցեն քաղաքական չորս ուժեր՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀԺԿ-ն և «Հիմնադիր խորհրդարանը»: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության խորհրդի անդամ Արշակ Մուսախանյանը: Նրա փոխանցմամբ՝ հանրահավաքին ելույթով հանդես կգան նախաձեռնության խորհրդի չորս անդամները՝ ինքը, Հրայր Մանուկյանը, Արմեն Գրիգորյանը և Դավիթ Հովհաննիսյանը: «Հիմնադիր խոհրդարանից» կխոսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի