17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի անպատասխանատու քայլերը չպետք է անարձագանք մնան եվրոպական գործընկերների կողմից. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ գագաթնաժողովում Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը   Մեծարգո՛ նախագահ Դոլ, Հարգելի՛ գործընկերներ, Նախ շնորհակալություն եմ հայտնում նախագահ Դոլին այս […]

Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը. Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգլեա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունը հարգում է «Արեւելյան գործընկերության» ծրագրի յուրաքանչյուր անդամ-պետության իրավունքը՝ ընտրել զարգացման սեփական ուղին ու միեւնույն միաժամանակ պահպանել ԵՄ-ի հետ համագործակցությունը, գրում է РИА Новости-ն: «Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, որը, բացի ԵՄ հետ ակտիվբանակցություններից, ավելի սերտ տնտեսական համագործակցություն է փնտրում Ռուսաստանի, ԵՏՄ-ի հետ»,- հայտարարել է Մերկելը` նշելով, որ […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Նախագահ Անդրիս Բերզինշի հետ

Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության Նախագահ Անդրիս Բերզինշի հետ: Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել փոխըմբռնման ոգով զարգացող հայ-լատվիական քաղաքական երկխոսությունն ու միջպետական հարաբերությունների դինամիկան և ընդգծել այդ դինամիկան զարգացնելու կարևորությունը: Սերժ Սարգսյանը և Անդրիս […]

Դատի կտամ ցանկացածին, Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած Սուրիկ Խաչատրյանին

Ազգային ժողովում Գլխավոր դատախազի հաշվետվության ներկայացման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հորդորեց Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հստակ ասել, որ քրեական գործերի ուսումնասիրման դեպքում իր համար նշանակություն չունի, ինչ պաշտոնյայի է դա վերաբերում: Որպես օրինակ բերվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված վերջին դեպքերը ու հասարակական ընկալումները, որ անպատժելիության մթնոլորտ է տիրում: «Սուրիկ Խաչատրյանի անձի […]

ԲՀԿ-ին վարձավճարով տարածք տրամադրվեց

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց վարձու տարածք տրամադրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման  Սահակյանը նշեց, որ ԲՀԿ-ն  Հանրապետության փողոցի վրա կստանա 628 քառ/մ տարածք 5 տարի ժամկետով։ Վարձավճարը կազմում է 125 հազար դրամ։ Նույն  տարածքում 50 հազար դրամ վարձավճարով  215 քառ/մ տարածք կստանա Ռամկավար Ազատական կուսակցությունը։

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության աշխատանքային այցը Գերմանիա

Մայիսի 18-ից 21-ը աշխատանքային այցով Գերմանիայում էին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը: Հայկական պատվիրակությանն ուղեկցում էր Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի […]

Ինչ հիմքերով էին ձերբակալել Գոհար Ենոքյանին. ասում է Դատախազը

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր Ազգային ժողովում Գլխավոր դատախազի հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձավ ԲՀԿ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի հետ կապված քրեական գործին: Նա նշեց, որ 73 տարեկան տիկնոջ համար խափանման միջոցն ընտրել են կալանքը: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ հիմքերով են նրան ձերբակալել ու նման խափանման միջոց ընտրել:  Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց, որ […]

Հայաստանն ու Բելառուսը հրաժարվել են ստորագրել «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունը. ԶԼՄ-ներ

Հայաստանն ու Բելառուսը հրաժարվել են ստորագրել «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունը, քանի որ դրանում առկա է «Ղրիմի բռնակցում» արտահայտությունը, գրում է obozrevatel-ը` Reuters-ի դիվանագիտական աղբյուրներին հղումով: Համաձայն աղբյուրի` բանակցությունները շատ բարդ են եղել, ԵՄ դիվանագետները ստիպված են տեքստի փոխզիջումային տարբերակ մշակել, որում ԵՄ-ի ու «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների դիրքորոշումները ներկայացված կլինեն առանձին ձևով: Փաստաթղթում ընդգծվելու […]

Ավելի զգույշ կլինեիք ձեր հայտարարությունների մեջ. Կոստանյանը՝ Փաշինյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին վերջինիս հիշեցրեց 2013 թվականի հոկտեմբերի մեկը՝ Գլխավոր դատախզի թեկնածության օրը, երբ ինքը բարձրաձայնել է «կոնկրետ փաստեր, որոնք վկայում են Զինդատախազ Կոստանյանի կողմից կոծկելը հունիսի մեկին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի նախաքննությունը»: Պատգամավորը նկատեց, որ ընդունել է հրապարակային քննարկման […]

Ռիգայի գագաթնաժողովը՝ վճռական և անհատական մոտեցմամբ. Azatutyun.am

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում այսօր մեկնարկող Արևելյան գործընկերության գագաթնաժողովի գլխավոր թեման ծրագրի վեց անդամ երկրների հետ երկկողմ հարաբերություններն են լինելու։ Այս մասին հայտարարել է Եվրամիությունը նախագահող երկրի՝ Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրայուման, ով ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրի համար նախատեսվելու է հռչակագրի առանձին մաս, առանձին միջոցառումներ, գրում է Azatutyun.am-ը: «Այսպիսով Եվրամիությունը ցանկանում է ցույց տալ, որ կարևոր է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի