22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նոր Սահմանադրությամբ ի՞նչ պատճառով կարգելվի ազատել աշխատանքից

Աշխատանքի ընտրության ազատության, աշխատանքային այլ իրավունքների վերաբերյալ հոդվածները գործող և նոր Սահմանադրություններով էապես տարբերվում են, նոր Սահմանադրությունն իր մեջ ներառում է այնպիսի դրույթները, որոնք նախկինում ներառված էին միայն օրենսգրքում:

Գործող Սահմանադրության հոդված 32-ով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրության ազատություն, իսկ նոր Սահմանադրությամբ ամրագրվում է, որ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:

Գործող Սահմանադրությամբ ամրագրվում է նաև.

  1. Յուրաքանչյուր աշխատող ունի արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, ինչպես նաև անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք:
  2. Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական և աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք, որի իրականացման կարգը և սահմանափակումները սահմանվում են օրենքով:
  3. Մինչև 16 տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է։ Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով։
  4. Հարկադիր աշխատանքն արգելվում է:

Իսկ, ահա, նոր Սահմանադրությամբ աշխատանքային իրավունքները և գործադուլի իրավունքները տարանջատված են և ներկայացվում են երկու հոդվածով, բացի այդ աշխատանքային իրավունքներին վերաբերող հոդված 55-ն էապես տարբերվում է հոդված 32-ում տեղ գտած ձևակերպումներից :

Հոդված 55-ը սահմանվում է.

1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:

  1. Յուրաքանչյուր աշխատող աշխատանքից անհիմն կերպով ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք ունի: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:
  2. Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուր աշխատող կին ունի հղիության և ծննդաբերության դեպքում վճարովի արձակուրդի իրավունք: Յուրաքանչյուր աշխատող ծնող երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում ունի արձակուրդի իրավունք:
  3. Մինչև տասնվեց տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով։
  4. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է1) այն աշխատանքը, որը դրվում է հանցագործության համար դատապարտված անձի վրա.2) զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը.3) ցանկացած աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:

Հետաքրքրական է, որ նոր Սահմանադրությունն ամրագրում է մայրանալ պատրաստվող կամ ծննդաբերած կանանց աշխատանքային իրավունքները, որոնք նախկինում ամրագրված էին միայն օրենսգրքով: Բացի այդ մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է Սահմանադրությամբ: Նոր Սահմանադրությունն առանձին հոդված է սահմանում նաև գործադուլի իրավունքի վերաբերյալ, իսկ գործող Սահմանադրությունը դրան անդրադառնում էր մի դրույթով:

Հոդված 56-ը սահմանում է.

  1. Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական և աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Գործադուլի իրականացման կարգը սահմանվում է օրենքով:
  2. Գործադուլի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի և այլոց հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով»:

Նոր Սահմանադրությամբ նաև ամրագրվում է անհիմն աշխատանքից ազատելու դեպքում պաշտպանության իրավունք, որը գործող Սահմանադրության մեջ ամրագրված չէ, այլ միայն նախատեսված էր օրենսգրքով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ