11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ասադը պատրաստ է խորհրդարանական ընտրություններ անցկացնել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպել է ռուս խորհրդարանականների հետ, որի ընթացքում ասել է, որ պատրաստ է քննարկել Սիրիայի Սահմանադրության փոփոխությունների հարցն ու անցկացնել խորհրդարանական ընտրություններ: Այդ մասին «Ինտեֆաքսի»  հետ զրույցում նշել է ռուսաստանյան պատվիրակության ներկայացուցիչ, Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Յուշենկոն:

«Հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել քննարկել Սիրիայի Սահմանադրության փոփոխությունները, ինչպես նաեւ անցկացնել ազատ խորհրդարանական ընտրություններ բոլոր այն քաղաքական ուժերի մասնակցությամբ, որոնց նպատակը Սիրիայի բարգավաճումն է»,- ասել է Յուշենկոն:

 

Հանդիպման ընթացքում Ասադը հրավիրել է ռուսաստանյան ընկերություններին մասնակցել Սիրիայի արդյունաբերական ու տնտեսական ներուժի վերականգնմանը, մասնավորապես` նավթի արդյունահանման եւ ազատված տարածքներում բնակավայրերի վերականգնման առումով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ