19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անակնկալներ կլինեն

ԲՀԿ խմբակցության անդամներ Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը ներկա չեն եղել խմբակցության նիստին և որևէ կերպ չեն հայտնել` կո՞ղմ են քվեարկելու սահմանադրական փոփոխություններին, թե՞` ոչ: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը: Նրա խոսքով՝ չի բացառվում, որ այդ երկու պատգամավորները չգան քվեարկության կամ էլ քվերակեն, բայց «դեմ»: Բաբայանը վստահեցրեց, որ այլ […]

Ապօրինի է

Այս օրերին Ազգային Ժողովում քննարկւում է բռնութեամբ (որովհետեւ այլընտրանք չթոյլատրուեց) եւ խաբեութեամբ (որովհետեւ սա բարեփոխում չէ, այլ նոր սահմանադրութիւն) պարտադրուած «նախագիծ»։ Թերեւս սա Ձեր կեանքի մեծագոյն հնարաւորութիւնն է ռազմավարական նշանակութեան հարցում դրական դերակատարութիւն ունենալու հայ ժողովրդի կեանքում։ Կարծում եմ Դուք բաւարար չափով տեղեկացուած չեք, եւ իմ պարտքն եմ համարում ձեզնից ինչ-որ բան խնդրելուց կամ Ձեզ […]

Ի՞նչ պատկեր ունենք սահմանադրական հանրաքվեից առաջ

Այսօր Ազգային ժողովը կորոշի արդյո՞ք անցկացնել  սահմանադրական փոփոխությունները, թե՞ ոչ: Ու եթե սահմանադրական փոփոխությունները ընդունվեն, ապա երկրի կառավարման կիսանախագահական մոդելը կփոխարինվի խորհրդարանականով: Նկատենք, որ հարցի քվեարկությունը նախորդ քառօրյայի ժամանակ տեղափոխվեց հոկտեմբերի 5: Նախատեսվում է, որ նախքան քվեարկությունը սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը 3 րոպե տևողությամբ ելույթ կունենա՝ ներկայացնելով նախագծի լրամշակված տարբերակը: Հիշեցնենք, ՀՀԿ-ն, […]

Թուրքիայի ԱԳՆ-ի կոչը Ռուսաստանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել օդային հարվածները սիրիական չափավոր ընդդիմության ուղղությամբ և կենտրոնանալ միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի վրա, գրում է  Ermenihaber.am-ը: «Լարվածությունը մեծացնող այդ ռազմական գործողությունները ծայրահեղականներին ավելի բորբոքելուց բացի ոչ մի այլ նպատակի չեն ծառայելու ասված է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հայտարարությունում: Թուրքիայի արտաքին գործերի նախարար […]

Արտգործնախարարն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Հոկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին և քննարկեցին Կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը վերաբերող հարցեր: Ի լրումն անցյալ շաբաթ Նյու Յորքում կայացած ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը քննարկված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում […]

Սահմանին թույլ արտահայտված պատերազմ է. Սերժ Սարգսյան

Panorama.am-ը հրապարակել է ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 1-ին Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որը կայքի խնդրանքով տրամադրել է «Քարնեգի» հիմնադրամը։ Ստորեւ ներկայացնում ենք ելույթի տեքստն ամբողջությամբ։ «Մեծարգո պարո՛ն Բըրնս, Հարգարժա՛ն ներկաներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է լինել այս հեղինակավոր ու ավանդույթներով հարուստ կառույցի՝ Քարնեգի հիմնադրամի […]

Ռուսաստանը սխալ դիրքորոշում է որդեգրել` հարվածելով Սիրիայի ընդդիմադիրներին. Դավութօղլու

Նյու Յորքից Անկարա վերադարձած Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, լրագրողների հարցերին պատասխանելիս, անդրադարձել է Ռուսաստանի կողմից Սիրիայում իրականացվող ավիահարվածների թեմային: Լրագրողի այն հարցին ի պատասխան, թե արդյոք Ռուսաստանի կողմից Սիրիայում կատարվող քայլերը չեն փոխում ուժերի բալանսը, Դավութօղլուն ասել է, որ Ռուսաստանը նախկինում էլ այդ պատերազմի մեջ է եղել: Վերջինս նշել է, որ բոլորն էլ գիտեն` թուրքական […]

Կբացվի Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանը. Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունը խոստումներ է տալիս

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ – HDP) նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ հրապարակել է իր նախընտրական ծրագիրը, որում տեղ են գտել նաև Հայաստանի հետ կապված ուշագրավ  խոստումներ, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Hürriyet» պարբերականի ինտերնետային կայքի համաձայն՝  ԺԴԿ-ի նախընտրական ծրագրում՝ այլ խնդիրների կողքին անդրադարձ է կատարվել մասնավորապես հետևյալ թեմաներին. ԺԴԿ-ն խոստացել է, […]

Հարգել լրագրողական էթիկան, թե ոչ

Լրագրողական էթիկայի տեսանկյունից անընդունելի է, երբ մի լրատվամիջոց թիրախ է դարձնում իր գործընկեր մեկ այլ լրատվամիջոցին և հրապարակավ քննադատում նրա գործունեությունը, աշխատակազմի կատարած աշխատանքը կամ էլ հրապարակում լրագրողների անձնական կյանքին վերաբերող մանրամասներ և տեղեկություններ: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ժուռնալիստիների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը: «Լրագրողներն ընդհակառակը պետք է նպաստեն ժուռնալիստական համայնքի համերաշխությանը, քանի որ […]

Նախագահը այցելել է Չինաստանի դեսպանատուն

Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 66-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիեն Ըրլոնգին, դեսպանատան անձնակազմին և ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին: Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Նախագահ Սի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի