20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախկին նախագահը բացատրություններ է պահանջում նախագահից

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին խիստ քննադատության է ենթարկել նախագահ Մարգվելաշվիլիի հայտարարությունը՝ կապված երկրում վերջինն օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Նա ասել է, որ նախագահը ստիպված կլինի բացատրություններ տալ, հայտնում է «Գրուզիա Online»-ը։

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ քաղաքացիական կայունությունը պահպանելու համար բանակցություններ է սկսում քաղաքական կուսակցությունների, դիվանագիտական կորպուսի եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ: Նախագահը կարծիք է հայտնել, որ վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գործով դատաքննությունը, որը լայն արձագանք է գտել հասարակության մեջ, եւ կտտանքների վերաբերյալ սկանդալային տեսագրությունների տարածումը, որոնք հրապարակվել են անցած կիրակի օրը, նպաստել են քաղաքական կլիմայի Էսկալացմանը եւ նախադրյալներ ստեղծել սահմանադրական կարգի խախտումների եւ քաղաքացիական դիմակայության համար:

Իվանիշվիլիի գնահատմամբ՝ ցանկացած քաղաքական գործիչ, ով խոսում է քաղաքացիական դիմակայության մասին, աջակցում Է «ուժասպառ եղած «Ազգային շարժմանը»:

«Նա ստիպված կլինի պարզաբանումներ անել: Ցանկացած քաղաքական գործիչ, ով իրականությունը ներկայացնում Է այնպես, որ երկիրը քաղաքացիական դիմակայության Է գնում, ցանկանում Է աջակցել ուժասպառ եղած այդ շարժմանը»,-հայտարարել է Իվանիշվիլին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ