22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շրջակա միջավայրի մասին կարևոր դրույթները չկան նոր Սահմանադրության մեջ

ՀՀ Սահմանադրության նախագծից բացակայում է մարդու` առողջ և բարենպաստ շրջակա  միջավայրում ապրելու իրավունքը` 33.2 հոդվածը: Գործող Սահմանադրության մեջ 10 հոդված-ում ամրագրված է, որ պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը: Իսկ 33.2 հոդվածն էլ սահմանում է.

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը: Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար:

Սահմանադրական փոփոխությունների նախագծով ոչ միայն բացակայում  է մարդու` առողջ և բարենպաստ շրջակա  միջավայրում ապրելու իրավունքը, այլ նաև այն, որ պաշտոնատար անձանց տեղեկատվությունը թաքցնելու համար պատասխանատվություն պետք է կրեն:

Նախագծում առկա է շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման հետևյալ սահմանումները.

Հոդված 11. 1. Հանրային իշխանությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների հանդեպ:

  1. Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին:

Ստացվում է, որ նոր Սահմանադրությամբ՝ պաշտոնատար անձինք պատասխանատվություն չեն կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար: Բացի այդ, նշված հոդվածում նշված է. «հաշվի առնելով պատասխանատվությունը ապագա սերունդների հանդեպ» արտահայտությունը, որն ըստ էության որևէ պատասխանատվություն չի առաջացնում, քանի որ ներկայացված է ոչ հստակ ձևակերպմամբ և պարզաբանված չէ, թե ով կամ ովքեր պետք է կրեն պատասխանատվություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ