07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Վիետնամի արդարադատության նախարարին

Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վիետնամի արդարադատության նախարար Հա Հունգ Կուոնին, ով Երևան է ժամանել մասնակցելու ՄԳԻՄՈ-ի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումին։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ բարեկամ Վիետնամից բարձրաստիճան այս այցելությունը լավ հնարավորություն է նաև երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ համատեղ քայլերը քննարկելու համար, և այդ համատեքստում կարևորեց Հայաստանի արդարադատության նախարարի և ոլորտի այլ պատասխանատուների հետ կայացած հանդիպումները։

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի ու ջերմ ընդունելության համար՝ նախարար Հա Հունգ Կուոնը նշեց, որ ՄԳԻՄՈ-ի շրջանավարտների ֆորումը կազմակերպված է բարձր մակարդակով, և շեշտեց ֆորումի շրջանակներում տեղի ունեցած քննարկումների կարևորությունը։ Հյուրը Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Վիետնամի փոխվարչապետ, արտգործնախարար Ֆամ Բին Մինի ողջյուններն ու բարեմաղթանքները։

Վիետնամի արդարադատության նախարարն ընդգծեց, որ իր երկիրը շահագրգռված է առավել զարգացնել և խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը, և իր այցելությունը նաև այդ ուղերձն է պարունակում։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ամրապնդման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման շուրջ, կարևորվեց միջկառավարական հանձնաժողովի ձևավորումը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ