19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քոչարյանն ունի մեղքի իր խոշոր բաժինը

Քաղաքական-փորձագիտական շրջանակները շարունակում են վերլուծել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը եւ իշխող «Հանրապետական» կուսակցության արձագանքը: ««Հանրապետականի» պատասխանը շատ ինքնօրինակ էր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին և ՀՀԿ պատասխանին,  նկատեց ՆԺԿ առաջնորդ  Արամ Կարապետյանը. «Առաջինը, որ «Հանրապետական» կուսակցությունը համաձայնվեց, որ համակարգը արատավոր է, և երկրորդ` համաձայնվեց, որ Սերժ Սարգսյանը յոթը տարուց ավելի` այդ […]

Էրդողանը սպառնում է Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բելգիայի վարչապետ  Շարլ Միկելի հետ հանդիպման ժամանակ խոսել է Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելու մասին, գրում է  Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «onedio» լրատվական կայքի` Էրդողանը, կրկին հանդես գալով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին քննադատելու դիրքերից, նշել է, որ վերջինիս վարչակազմն աջակցություն է ստանում այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ռուսաստանը […]

Տպավորություն է ստեղծվում` Քոչարյանն անկեղծ չի. քաղաքագետ

«Սահմանադրական բարեփոխումները պետականության լիկվիդացիայի ուղիղ ճանապարհ է Հայաստանում: Բոլոր փաստարկները, որ բերվում են , թե իբր եվրոպական երկրները անցել են խորհրդարանական համակարգի՝ կեղծ են: Ինչի՞ Ֆրանսիան՝ Եվրոպա չի՞: Միացյալ նահանգների հզորությամբ երկիր կա՞: Ոչինչ, որ մենք 4-5 թագավորական դինաստիա ենք ունեցել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: […]

Քոչարյանը լռեց ամենակարևորի մասին. Ժամանակ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տվեց իր գրասենյակի ղեկավարի՝ դեռեա մի քան շաբաթ առաջ ազդարարած հարցազրույցը սահմանադրական փոփոխությունների մասի: Ինչպես և սպասվում էր, ինչպես և արտահայտվել էր Ռոբերտ Քոչարյանը իր նախկին մի քանի հարցազրույցներում, նա դեմ է հանդես գալիս այդ փոփոխություններին եւ հայտնում, որ դա տանում է միակուսակցական համակարգի և խիստ վտանգավոր է Հայաստանի համար: Ըստ […]

Հրատապ իշխանափոխության համար….

«Հանրային փրկության ճակատին» միացած ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարում  է, որ «Չե՛ք անցկացնի» և «Հանրային փրկության ճակատ» նախաձեռնությունները, չնայած առկա որոշակի սկզբունքային տարաձայնություններին, պատրաստ են հանդես գալ միասնական ճամբարով։ ««Հանրային ճակատ»-ը և «Չեք անցկացնին» սահմանադրության հարցում ունեն միասնական դիրքորոշում, իսկ մյուս հարցերում դեռևս հայտնի չէ, թե տարաձայնությունը ինչումն է: Սահմանադրական դիրքորոշումների վերաբերյալ երկուսի տեսակետներն էլ […]

Ես ուզբեկ եմ. Ալեքսանդր Արզումանյան. Առավոտ

««Ոչ»–ի ճակատում բացարձակ տարբեր գաղափարական հո­սանքներ ունեցող մարդիկ են, այնքան էլ պարզ չէ, թե ով ում է ներկայացնում։ Ավելին՝ կան մար­դիկ, որոնք իրենցից բացի՝ որևէ մեկին չեն ներկայացնում, և նոր­մալ չէ, որ թշնամական մթնո­լորտ է ստեղծվում։ «Ամենաշատ «դեմ» խոսացոդները փախան քվեարկաթյանից։ Ինշպես և ԵՏՄ-ի ժամանակ, մարդիկ չեկան քվեարկելա, հետո ասացին՝ Եթե քվեարկեի, «դեմ» կլինեի։ Նունը […]

Քաղաքացիական անհնազանդության կոչ

Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Հանրային փրկության ճակատին» միացած Հիմնադիր խորհրդարանի համար պարզից էլ պարզ էր, որ ԱԺ-ում Սահմանադրական բարեփոխումների նախագիծը անցնելու էր: Հիմնադիր խորհրդարանի լրատվության պատասխանատու  Վարուժան Ավետիսյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք «Ազգային փրկության ճակատի» հետ միասին շարունակելու են իրենց պայքարը և պատրաստվում են ժողովրդին մոբիլիզացնել, ոտքի հանել ու քաղաքացիական անհնազանդության գործողությունների գնալ: «Սահմանադրությանը ոչ […]

Կնշի սառույցի վրա. այսօր Պուտինի ծննդյան օրն է /ֆոտո/

Այսօր` հոկտեմբերի 7-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշում է ծննդյան 63-ամյակը: Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Մեդվեդեւը լրագրողներին հայտնել է, որ նախագահը ծննդյան օրը կնշի սառույցի վրա` նա Սոչիում իր ընկերների ու հոկեյի վետերանների հետ հոկեյ կխաղա, գրում է ТАСС-ը: Նշվում է, որ դաշտ դուրս կգան այնպիսի լեգենդար հոկեյիստներ, ինչպիսիք են` Վյաչեսլավ Ֆետիսովը, Պավել Բուրեն, Ալեքսեյ Կասատոնովը […]

«Արա, մի արա». Հրապարակ

«Ալամ աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այս օրերին կրկին Հայաստանում է. նա ներդրողներ է բերել Հայաստան, որոնք կհանդիպեն Սերժ Սարգսյանի հետ։ Հոկտեմբերի 12-ին նա կրկին կգա Հայաստան՝ մասնակցելու Ռուսաստանի հայերի միության կազմակերպած միջոցառումներին։ Իսկ ամսի 14-ին, որոշ տեղեկությունների համաձայն, կհայտարարի, որ կուսակցություն է բացում։ Այդպես է, պարոն Աբրահամյան, մեկընդմիշտ մտնում եք քաղաքականություն, հարցրինք նրան։ […]

Էրդողանի որդին միլիոններով հանդերձ փախել է Իտալիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին` Բիլալ Էրդողանը ընտանիքով Թուրքիայից հեռացել է Իտալիա: Նա միլիարդավոր դոլարներով ու զինված պահակախմբով հեռացել է Թուրքիայից: Այդ մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է Թուրքիայի ներքաղաքական կյանքի սկանդալային բացահայտումներով հայտնի գաղտնի օգտատեր Ֆուաթ Ավնին: Վերջինի պնդմամբ՝ Վիլալ Էրդողանը երկար ժամանակով է մեկնել և այնտեղից կկառավարի միլիարդավոր դոլարները: Ֆուաթ Ավնին նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի