22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ուղիղ կապի մեջ եմ նախագահի հետ, բայց…

«Սահմանադրությունը երաշխիք է ժողովրդավարության ամրապնդման և խորացման համար, երաշխիք է  հստակ իշխանությունների տարանջատման համար: Երաշխիք է, որ ժողովուրդը հնարավորություն ունենա համապատասխան ձայներ հավաքելով օրենսդրական նախաձեռնություններում հանդես գա, որևէ հարց հանրաքվեի ներկայացնի: Պետք է ՝ այո ասեն, որովհետև այս դեպքում մենք փոքր քաղաքական ուժերին լայն հնարավորություններ ենք տալիս»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ ներկայացնելով Սահմանադրական բարեփոխումների ներկայացված նախագծի առավելությունները համառոտ:

Ասուլիսի երկրորդ բանախոսը՝ «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, հանրային խորհրդի անդամ  Արշակ Սադոյանը մասնակի առարկություններ ունի.« Հրատապ անհրաժեշտություն կա փոխել մեր Սահմանադրությունը, գոնե բարեփոխումներ անել, չնայած այդ բարեփոխումների անվան տակ չարեփոխումներ են ընկալվում: Չնայած ժողովրդավարների կողմից արած որոշ առաջարկություններ չընկալվեցին: Ոչ մի քաղաքական կուսակցություն չի ներկայացնում անմիջապես իր կողմից առաջարկվածը և ցավալիորեն ասում են, որ դրա ժամանակը չի: Իշխանական համակարգի մոդելը, որով աշխատում են ՀՀ-ում ծայրից ծայր կեղծիք է»,-նշեց Սադոյանը:

Սադոյանը տեղեկացրեց, որ ճարահատյալ է սահմանադրական փոփոխություններին՝ այո ասելու: Ինչու ճարահատյալ, որովհետև, ըստ նրա, առաջարկվող փոփոխությունները գործողից շատ ավելի լավն են. «Գործող Սահմանադրությունն այնքան վատն է, որ նույնիսկ մի փոքր փոփոխությունն էլ արդեն մեծ առաջընթաց է, «ոչ» ասելու որեւէ ռեալ հիմք չկա»:
Արշակ Սադոյանը նաեւ յուրովի բացատրեց սահմանադրական փոփոխությունները մերժող քաղաքական ուժերին. «Մարդակենտրոն կուսակցություններ են ԲՀԿ- Գագիկ Ծառուկյանը, հեռվից Ռոբերտ Քոչարյանը, նույնիսկ Պարույր Հայրիկյանը: Մարդիկ, որոնք ամբողջ կյանքում երազել են դառնալ թագավոր, առաջին դեմք, փոխվում է Սահմանադրությունը, այդ մարդկանց երազանքը, կյանքի նպատակը ցնդում է»:

«Ես ուղիղ կապի մեջ եմ նախագահի հետ ու նրան բազմաթիվ առաջարկներ եմ արել, որոնք նախագահը չի ընդունել»,-ցավը կիսեց Սադոյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ