18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչև դեկտեմեբրի 6-ը չենք ձգելու

«Ազատամարտիկների դաշինքի» միավորման  անդամները համոզված են՝ իշխանություններին չի հաջողվելու դեկտեմբերի 6-ին Սահմանադրության բարեփոխումների նախագծի հանրաքվեն  անցկացնել. «Համոզված եմ չի ստացվելու, մեր ժողովուրդը այնքան խելոք է, որ մենք մինչև դեկտեմեբրի 6-ը հանրաքվեի օրը չենք ձգելու, մինչ այդ ամեն ինչ կասեցվելու է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» համակարգող Սմբատ Հակոբյանը։ Ազատամարտիկը տեղեկացրեց,  որ «Ազատամարտիկների դաշինքը» սահմանադրական բարեփոխումների […]

Թուրքիայի արտգործնախարարը խստորեն քննադատել է Ռուսաստանին ու ԵՄ-ին

Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն Ռուսաստանին և Եվրամիությանը (ԵՄ) քննադատող հայտարարություններ է արել: Թուրքական «Hurriyet» պարբերականի կայքի վկայությամբ՝ Սինիրլիօղլուն մեղադրել է Ռուսաստանին՝ Սիրիայի տարածքում ծավալած ռազմական գործողությունների համար՝ պնդելով, թե դրանք «որևէ կապ չունեն «Իսլամական պետության»  (ԻՊ- İŞİD)  դեմ պայքարի հետ: Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը  «սխալ է գործում»  և ընդգծել, որ ինքը դեռ Նյու […]

ԱԳՆ թիմը հաղթեց դիվանագիտական ներկայացուցչությունների ֆուտբոլի մրցաշարում

3 – 0 հաշվով հաջողության հասնելով Գերմանիայի դեսպանության թիմի նկատմամբ՝ ԱԳՆ ֆուտբոլային թիմը հաղթեց ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ֆուտբոլային մրցաշարում։ Մրցաշարի հաղթողներին՝ավանդույթի համաձայն մրցանակները հանձնեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։ Շնորհավորում ենք մեր ֆուտբոլիստ գործընկերներին փայլուն հաղթանակի կապակցությամբ։ Ֆուտբոլային մրցաշարը կազմակերպվել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարի հետ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատի ՀՀ ԱԺ ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը, […]

Թուրքիան Սիրիայի հետ սահմանը հատած անօդաչու թռչող սարք է խոցել

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Սիրիայի հետ սահմանին անօդաչու թռչող սարք խոցելու մասին, գրում է Ermenihaber.am-ը: Հայտարարության մեջ նշվում է, որ անօդաչու թռչող սարքը հատել է թուրք-սիրիական սահմանը և չնայած թուրքական կողմը երեք անգամ Թուրքիայի օդային տարածքը լքելու զգուշացում է արել, սարքը շարունակել է թռիչքը, ինչից հետո թուրքական կողմը խոցել է այն: Իշխանամետ թուրքական «Sabah» […]

Նրանք շարունակել ու լրացրել են իրար… /վիդեո/

«Ես այս ամենը այլ կերպ եմ մեկնաբանում, ինչ որ մեկը նախկին նախագահ է, ինչ որ մեկը նախկին վարչապետ է, կամ ԱԺ նախագահ: Օրինակ` ինձ այս ամենը չի խանգարել լինել նախկին պատգամավոր, չի խանգարել զբաղվել քաղաքականությամբ, որովհետև, իմ կարծիքով, քաղաքական գործնեությունը փորձություն է պահանջում»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ով նախկինում […]

Եվս մեկ էլիտար հարսանիք. Հրապարակ

«Արդեն տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 1-ին Աժ ԲՀԿ–ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելոյի) եղբորորդու և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի դստեր հարսանիքն Է։ Խնջույքը կկայանա վերջին շրջանում էլիտայի սիրած հարսանքատեղիում՝ «Ֆլորենս» ռեստորանում։ Փեսան Աբովյանի ընտրությունների չկայացած թեկնածու Վարդան Մանուկյանի որդին Է, ով ընկերության տնօրեն Է։ Մարզպետի դստեր հետ ծանոթացել Է համալսարանում ուսանելու տարիներին։ Քավորը հանրությանը հայտնի […]

Ինչի՞ համար է խիստ նեղացած Վիկտոր Դալլաքյանը. Հրապարակ

«Վերջին ամիսներին խորհրդարանի լիագումար նիստերին ներկա չի լինում Աժ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը, չնայած որ ամեն առավոտ նա պարտաճանաչ գործի Է գալիս։ Էդմոն Մարուքյանից պարտված վանաձորցի պատգամավորը, ըստ խորհրդարանական մեր աղբյուրների, անչափ նեղացած-նեղսրտած է ոչ միայն Մարուքյանի «լրացուցիչ» ակտիվությունից, կուսակցություն ստեղծելու լուսավոր հեռանկարից, այլև, առաջին հերթին, որպես իրավաբան՝ սահմանադրական բարեփոխումների ընթացքից իրեն մեկուսացնելու, սահմանադրական բարեփոխումների […]

Արա Աբրահամյանն ո՞ւմ համար է կուսակցություն ստեղծում. Ժամանակ

«Արա Աբրահամյանը, փաստորեն, հրաժարվեց ՕԵԿ-ին աջակցելու գաղափարից և հայտարարեց նոր կուսակցություն ստեղծելու մասին։ Ո՞ւմ համար է նա կուսակցություն ստեղծում և հարթում դեպի իշխանության տանող ճանապարհը՝ ինքը չունենալով իշխանության մեջ որևէ դերակատարում ունենալու սահմանադրական իրավունք։ Քոչարյանական մամուլի կտրուկ վերակողմնորոշումից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ Աբրահամյանը կուսակցություն է ստեղծում Ռոբերտ Քոչարյանի համար։ Ի դեպ, մեր տեղեկություններով՝ քոչարյանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի