29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մոսկվան ուզում է ազատվել

Երեկ Ղարաբաղա-Ադրբեջանական շփման գծում տեղի ունեցավ հրադադարի հերթական ցուցադրական խախտումը: Մասնավորապես, համաձայն տարածված հաղորդագրությունների, Ադրբեջանական կողմը ավտոմատային կրակ է բացել այն ժամանակ և այնտեղ, որտեղ այդ պահին գտնվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Ուշագրավ է, որ ԵԱՀԿ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ում կատարել է գրառում, ուր նշել է, որ իրենք ստիպված են եղել պատսպարվել: Ու թեև դեսպան Ուորլիքը չի նշել, թե ո՞վ է եղել կրակողը, սակայն անգամ Ադրբեջանական կողմը չի հերքել իր ստորոբաժանումների կողմից կրակի բացումը՝ միայն նշելով, որ դա պատասխան կրակ էր:

Հաշվի առնելով այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միշտ հակամարտող կողմերին հայտնում է դիտարկման վայրի ու ժամի մասին, ապա կարելի է վստահաբար պնդել, որ հրադադարի խախտումը եղել է կանխամտածված և պարունակել է ԵԱՀԿ-ին ուղղված հստակ ուղերձ:

Ավելին, Ադրբեջանը վերջին շրջանում միշտ է ԵԱՀԿ-ի սահմաններում հանդիպումներից առաջ լայնամասշտաբ կերպով խախտում հրադադարի ռեժիմը, ուստի պետք է արձանագրենք, որ այդ կերպ Բաքուն փորձում է ցույց տալ բոլորին, որ ԵԱՀԿ-ն չի կարող «խնդիր լուծել» և պետք է բանակցային ձևաչափի փոփոխություն:

Ներքին խնդիրներ

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերի աննախադեպ աճի հետևանքով  արևմուտքի հետ Բաքվի հարաբերություններն օրեցօր ավելի և ավելի են լարվում: Այս լարվածությունը իր գագաթնակետին հասավ սեպտեմբերի 10-ին, երբ Եվրոպական խորհդարանը ընդունեց բանաձև (2015/2840 (RSP))՝ դատապարտելով Ադրբեջանի քաղաքականությունը քաղաքացիական հասարակության հանդեպ, ինչպես նաև Ալիևի որոշումը փակել ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում: Արևմուտքի կողմից սուր քննադատության արժանացած այս գործընթացներից ուշադրություն շեղելու հին և փորձված մեթոդը Ալիևի վարչակարգի համար Ղարաբաղյան հակամարտության սրումն է:

Մեծ քաղաքականություն

Այդուհանդերձ լարվածության աճի հիմնական պատճառները ավելի շուտ միջազգային գործոններն են, որոնք մի քանիսն են: Նախ և առաջ Սիրիայի և Ուկրաինայի կոնֆլիկտի ֆոնին փոխվել են միջազգային քաղաքական շահերն ու գործընթացները:

Մասնավորապես Ռուսաստանի արտաքին քաղաքական շահերն այսօր մղում են նրան ավելի ակտիվ դեր կատարել միջազգային ասպարեզում: Ձգտելով վերահաստատել ԽՍՀՄ տարածաշրջանային կարևորությունն ու ստիպել արևմուտքին հաշվի նստել ՌԴ-ի շահերի հետ՝ Մոսկվան արդեն երկու տարի է փորձում է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների ֆորմատը:

Այս մասին կասկածները հին արմատներ ունեն, սակայն 2014 ամռանը, երբ Ուկրաինայի ու Ղրիմի իրադարձություններից հետո հայ-ադրբեջանական սահմանին ընդհարումներն ակտիվացան Մոսկվան կանչեց Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին Սոչի՝ եռակողմանի հանդիպման: Սա միանշանակ վկայում է Ռուսաստանի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից Արևմուտքին դուրս մղելու ցանկության մասին:

 

Աննա Փամբուխչյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ