22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Առանց արյունահեղության

«Ցանկացած իրադրության փոփոխություն արդեն իսկ հեղափոխություն է: Մարդկանց մեջ այնպիսի տպավորություն է, որ հեղափոխությունը պարտադիր պետք է լինի արյունահեղության տեսքով: Հեղափոխությունը պետք է ընկալել, որպես երևույթի փոփոխություն և առաջին հերթին հարկավոր է  փոփոխություն՝ մարդկանց ինքնագիտակցության մեջ, կամ ավելի կոնկրետ կամքի հստակություն է պետք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր, ԱԻՄ վարչության անդամ Գագիկ Սարուխանյանը:

Հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանի և Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնած «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատը հայտարարում է պայքարի վճռական փուլի մասին՝ դեկտեմբերի 1-ը հռչակելով քաղաքացիական անհնազանդության մեկնարկի օր:

Անդրադառնալով նախաձեռնությանը՝ Գագիկ Սարուխանյանը այն համարեց պայքարի լիարժեք սկիզբ.

«Մենք  անկախություն ձեռք բերեցինք դե յուրե, և դե ֆակտո չունեցանք՝ անկախություն: Դե յուրե Անկախ Հայաստանի իշխանավորները ամեն բան արեցին, որ կոտրեն հայ մարդու կամքը և ոգին: Ամեն բան արեցին, որ այդ մարդն իր իրավունքների համար չպայքարի:

Ասում ենք Սահմանադրության փոփոխություն, բայց Սահմանադրության փոփոխության մեջ ամեն բան ասվում է՝ ո՞նց կառավարվեն, ի՞նչ անեն, ի՞նչ ձևով կուսակցությունները հարաբերվեն, վարչապետի ֆունկցիաներն է գծագրվում, բայց ոչ մի խոսք չի ասվում ժողովրդի մասին: Դրա համար ժողովրդին պետք է բացատրել,  որ ժողովուրդը ոչ մի օգուտ չունի»:

Հիշեցնենք, դեկտեմբերի 6-ը Սահմանադրության հանրաքվեի օր է նշանակված:

Gagik-Saruxanyan

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ