20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեզ աշխատացնել չսովորեցնեք

Նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցելը թույլատրող օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարց ուղղեց նախագծի հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանին:

Բիշարյանը վրդովված էր, քանի որ անընդունելի էր համարում Սահակյանի հիմնավորումները նախագծի վերաբերյալ: ՕԵԿ-ական պատգամավորը  վստահ էր, որ գործարկվել է երկակի ստանդարտ: Նա հարցրեց, թե ինչո՞ւ մինչև հանրաքվեի նշանակման օրը չեն նախատեսել հանրաքվեի ընթացքում վերահսկողական գործիքներ ստեղծելու, ապա նոր նշանակել հանարքվեի օր: Ըստ նրա՝ հիմնավորումները, թե չեն հասցնի մինչև հանրաքվեն որևէ մեխանիզմ մտածել, հիմնավորում չէ, այլ ավելին՝ տեսակետ հայտեց, թե դա արվել է միտումնավոր:

Հովհաննես Սահակյանն էլ իր հերթին արձագանքեց, թե ինչո՞ւ Բիշարյանը, որպես պատգամավոր, օրինակ, վեց ամիս առաջ չի նախաձեռնել նման մի օրինագիծը, որ կարող էր լուծել թե՛ նույնականացման քարտերով ընտրողների հարցերը, թե՛ որոշակի վերահսկողական մեխանիզմներ սահմանել:

Նա առաջարկեց վերահսկել հանրաքվեի գործընթացը, ներբեռնել ընտրացուցակները և վստահված անձերի միջոցով վերահսկողություն սահմանել: Նման առաջարկին հետևեց Հեղինե Բիշարյանի կոշտ արձագանքը. «Մեզ աշխատացնել չսովորեցնեք, մենք ամեն ինչ լավ գիտենք»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ