19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էլինար Վարդանյանն արձագանքում է

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտարարությամբ անդրադարձել է ԲՀԿ-ի՝ հայաստանյան պատվիրակություններից մեկում իր անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ: Հաղորդակցության մեջ մասնավորապես ասված է. «Ես երբեք չեմ մտածել, որ միջազգային կառույցներում առաջնորդվում են կուսակցության շահերով: Վստահ եմ, որ միջազգային կառույցներում պաշտպանում են բացառապես ՀՀ շահերը, ինչն էլ ես […]

ՀՅԴ խմբակցությունում այսօր տոն է

Ազգային ժողովում ընդմիջման ժամին ՀՅԴ խմբակցությունում եռուզեռ էր: Բանն այն է, որ մի քանի պատգամավորներ եկել էին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի սենյակ՝ վերջինիս տարեդարձը շնորհավորելու նպատակով: Հետաքրքրական է, որ պատգամավորին շնորհավորում էին թե՛ ընդդիմադիր, թե իշխանական ճամբարի ներկայացուցիչները: Վարդանյանին եկել էին շնորհավորել մասնավորապես ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Տաճատ Վարդապետյանը, Ռուբիկ Հակոբյանը և այլ […]

«Իրենց պետությունը Հայաստանն է, իսկ գերեզմանոցները` Թուրքիան». թուրք բլոգերի հոդվածը հայերի մասին

Թուրքական «Radikal» թերթի ինտերնետային բլոգում հրապարակված սյունակագիր Ֆաթիհ Թունջի հոդվածում հեղինակը նախ խոսում է հայերի կոտորածների մասին, ապա հիմնավորում, թե հայերն ինչու են այդքանից հետո, այնուամենայնիվ, ցանկանում ապրել այդ հողերում: Հոդվածը որոշակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև. «Մեկ դար առաջ որոշները փրկվեցին: Ոմանք անզավակ, ոմանք էլ անհայր մնացին: Ամեն ինչից զատ` նրանց հոգիները Անատոլիայում մնացին, իսկ […]

Բագրատյանը Երիցյանին իր անցյալը հիշեցրեց

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը խիստ նեղսրտել էր,  որ ԿԲ նախագահը 3-րդ տարին անընդմեջ չի գալիս հիմնական փաստաթղթերը քննարկելու: Խոսելով Կենտրոնական բանկի 2015 թ-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի մասին՝ Բագրատյանը նշեց, որ ԿԲ նախագահը չի գալիս քննարկումներին, քանի որ չի տիրապետում փաստաթղթին: Անդրադառնալով ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի զեկույցի մասին՝ Հրանտ Բագրատյանը վերջինիս իր անցյալը հիշեցրեց: «Երիցյանը […]

Փաստաբաններն ասում են` «ոչ»

«Հանրությանն առաջարկվել է նոր Սահմանադրություն, այլ ոչ թե Սահամանդրության բարեփոխումների նախագիծ, իսկ Նախագահի որոշմամբ խոսք չի գնացել սահմանադրական բարեփոխման մասին, այստեղ հանձնաժողովը առաջարկել է նոր Սահմանադրություն։ Ինչպես երևում է որոշ հոդվածներից, խոսքը, միանշանակ, նոր Սահմանադրության մասին է։»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  Սահմանադրական բարեփոխումների  նոր նախագիծը քննարկող իրավաբանների խորհուրդը։ Փաստաբանների գնահատմամբ, ակնհայտ է, որ Սահմանադրական […]

Ռամզան Քադիրովի շնորհավորանքը Պուտինին

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է ՌԴ նախագահին` ծննդյան օրվա առթիվ: Նա մասնավորապես գրել է. «Հարգելի ընկերներ, այսօր աշխարհում ամենահայտնի, տղամարդկային, ուժեղ, իմաստուն եւ կամային քաղաքական գործչի ծննդյան օրն է: Դա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է: Իմ ժողովուրդը, պետությունն ու ողջ Ռուսաստանը անսահման շնորհակալ են նրան քաղաքական կամքի համար: Հենց նրա շնորհիվ […]

«Նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի լիազորությունները պետք է հավասարակշռեն միմյանց»

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորր Հովհաննես Մարգարյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսին կարծիք հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունները ոչ թե խորհրդարանական կառավարում կստեղծեն, այլ` վարչապետական: «Ուզում ենք, որ երկրի նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի լիազորությունները հավասարակշռեն միմյանց, ինչը սահմանադրական բարեփոխումների ներկա նախագծում կարծես թե տեղ չի գտել»,- ասաց պատգամավորը: Ըստ Մարգարյանի` սահմանադրական բարեփոխումների նախագծում […]

Որոշել են «պատժել»

ԲՀԿ խմբակցությունը որոշել է երկու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հայաստանյան պատվիրակություններից հետ կանչել ԲՀԿ խմբակցության երկու պատգամավորների: Այդ մասին Henaran.am-ին փոխանցեց ԲՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Վահան Բաբայանը: Պատվիրակությունները կլքեն ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը: Վահան Բաբայանը պատճառաբանեց, որ խմբակցության ղեկավարը որոշել է նստաշրջանի սկզբում ռոտացիա իրականացնել: Հետաքրքականն այն է, որ թե Էլինար Վարդանյանը, թե Ստեփան Մարգարյանը բոյկոտեցին Սահմանադրական […]

Սթափվեք, պրոֆեսիոնալ գժուկներ … Սա Հայաստանն է …

Կարդալով այսօրվա խորիմաստ վերլուծությունները, թե երկրորդ նախագահը երբեք չի կարող կրկին վերադառնալ մեծ քաղաքականություն, որովհետեւ բոլորը հիշում են իր արածները, անմիջապես հիշում եմ, թե ինչպես 2007 թվականին ոչ պակաս պրոֆեսիոնալ վերլուծաբանները՝ միգուցե նույնիսկ նույն վերլուծաբանները, միանշանակ հիմնավորում էին, որ առաջին նախագահը երբեք չի կարող վերադառնալ մեծ քաղաքականություն, որովհետեւ բոլորը լավ հիշում են նրա արածները … […]

Առաքել Մովսիսյանը չգիտի` ինչու է կողմ

Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, անկեղծացավ՝ նշելով, թե չգիտի` ինչու է կողմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին: Առաքել Մովսիսյանը, սակայն, չցանկացավ այլ մեկնաբանություն տալ և շտապեց հեռանալ: Հիշեցնենք, հոկտեմբերի 5-ին ԱԺ-ն հաստատեց Սահմանդրական փոփոխությունների նախագիծը` 104 կողմ, դեմ` 10, ձեռնպահ` 3 ձայների հարաբերակցությամբ:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի