19 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թանաքոտելը հուսալի մեթոդ չէ. Հովհաննես Սահակյան

Նույնականացման քարտերի վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիմնական զեկուցող, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանից հարցրեց, թե ինչու նույնականացման քարտ ունեցողների համար չի կիրառվում մատերը թանաքոտելու պրակտիկան:

Հովհաննես Սահակյանն արձագանքեց, որ ուսումնասիրել է մատերը թանաքոտելու տարբեր երկրներ փորձը և շատ դեպքերում այդ պրակտիկան ունեցել է բացասական հետևանքներ:

«Թանաքը կարող է անցնել մեկ այլ քաղաքացու, թանաքը բենզինով կարող է ջնջվել, արդյունքում կարող է կրկնակի քվեարկության գնալ: Ավելին՝ Վրաստանում մի շարք քաղաքացիներ դրա համար այրվածքներ էին ստացել»,- մեկնաբանեց Հովհաննես Սահակյանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ իր հերթին արձագանքեց, թե ամեն ինչի մեջ էլ կարելի է մի խոցելի տեղ գտնել: Նա տեսակետ հայտնեց, թե եթե ուզենան, թանաքը կարող են փոխել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ