29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երթևեկության կանոնների խախտման տուգանքները կիսով չափ կնվազեն

Քիչ առաջ շրջանառության մեջ եմ դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվող փոփոխությունները հիմնականում կրկնակի չափով կրճատում են գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում տեղ գտած՝ առավել հաճախ հանդիպող և նվազ հասարակական վտանգավորություն ունեցող ճանապարհատրանսպորտային բնագավառի վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքները: Նախագծին միացել են նաև պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, […]

ԱԺ-ն հաստատեց. նույնականացման քարտերով կարելի է գնալ հանրաքվեի

81 կողմ, 16 դեմ և 14 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը ընդունեց նույնականացման քարտերի վերաբերյալ օրինագիծը, որով թույլատրվում է հանրաքվեին մասնակցել նույնականացման քարտերով: Հիշեցնենք, որ օրինագծի ընդդիմախոսների հիմնական մտահոգությունն այն է, որ ՀՀ-ում միայն նույնականացման քարտ ունեցող մոտ 182 հազար քաղաքացիների քվեարկությունը որևէ կերպ չի հսկվելու, ինչը, ըստ իրենց, հղի է ընտրակեղծիքներով:

Խնդրահարույց օրինագիծը հետ է եկել ԱԺ

Կառավարությունն Ազգային ժողով վեց ամիս անց երկրորդ ընթերցմամբ բերել է «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը: Հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ օրենքի նախաձեռնությամբ առաջարկվում է փոխել ծխախոտի և օղու ակցիզային դրույքաչափերը, դա պայմանավորված է ԵՏՄ անդամակցությամբ, քանի որ նշված ապրանքատեսակների դրույքաչափերը պետք է ներդաշնակեցվեն: Առաջարկվում է նաև որոշակիորեն […]

Քայլեր ձեռնարկվեն՝ բռնությունից խուսափելու համար․ համանախագահների հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիուն (Ֆրանսիա) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հայտարարություն են տարածել, որում ամփոփել են հոկտեմբերի 26-28-ը տարածաշրջան կատարած վերջին այցը։ Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը մինչև տարվա վերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու […]

Արդարությունը դարձնել պայման

Facebook-ի օգտատեր   Կարեն Շահազիզյանը  իր հանրագրում գրառել է. «Հայաստանի տնտեսական դրությունը ստիպում է վերացնել բոլոր հին կարգերն ու նոր կյանք սկսել: Մենք չենք ուզում կործանվել ու քանդվել, հարկավոր է արդարությունը դարձնել պայման, իսկ աշխատանքը ընդհանուր և պարտադիր:Այդ կարող է անել միայն ուժեղ ու հաստատ, խոսքի տեր, ազգային իշխանությունը,որը հենված պետք է լինի գիտական,մտավորական, բանվորական, գյուղացիական, […]

Իրար հետ համաձա՞յն չեն

«Հիմնադիր խորհրդարանը» հարգում է «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության առանձին պայքարը, բայց պայքարի նրանց ընտրած ձևին՝ նստացույցին, համաձայնելու եզրույթները բացակայում են: Նման դիտարկմամբ՝ այսօր հանդես եկավ «Ընդդիմության միասնական շտաբ»-ի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը : «Եթե մենք կողմ չենք նման գործողություններին, դա դեռ չի նշանակում, որ դեմ ենք դրանց: Եթե Անդրիաս Ղուկասյանի հետ չենք, դա դեռ չի նշանակում, որ […]

«Պետք է Դաշնակցության ոտքերը լվանան և ջուրը խմեն»

Նույնականացման քարտերի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության քվեարկությունը պայմանավորված է կլինի օրենքի հեղինակների` ՀՅԴ առաջարկներն ընդունելու հետ: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մենք օրենքը բարելավելու չորս տարբերակ ենք առաջարկել, և որն էլ ընդունվի, կմեծացնի հանրաքվեի արդյունքների հանդեպ վստահությունը: Այսօրվանից պետք է քայլեր ձեռնարկվեն, որ ՀՀ քաղաքացիներն անձը հաստատող միասնական փաստաթուղթ ունենան, ինչը կառավարության […]

Ինձնից ի՞նչ ազնիվ պատգամավոր. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեսակետ հայտնեց, որ այդ նախագծով ՀՀԿ-ն որոշել է նույնականացման քարտ ունեցող անձնաց տալ ընտրության իրավունք, սակայն, իր բնորոշմամբ, ունքը սարքելու փոխարեն աչքն են տալիս հանում: «Թվում է՝ նորմալ է, բայց այս հանգամանքով վերացվում է կրկնաքվեարկությունը բացառելուն ուղղված մի կարևոր օրենսդրական մեխանիզմ՝ մարդը քվեթերթիկը […]

Որևէ մեկի վրա թիվ չկա դրված. Գալուստ Սահակյան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վստահ է՝ հանրաքվեի շտաբի կազմում նշանակված պետական գործիչները քարոզչությամբ զբաղվելու են աշխատանքային ժամից հետո: Henaran.am-ը Գալուստ Սահակյանից հետաքրքվեց, թե արդյո՞ք ճիշտ է մամուլում տեղ գտած այն հրապարակումը, որ նախօրնեին նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը շտաբ է հրավիրել ՀՀԿ-ական գործարար պատգամավորներին և հրահանգել, որ անհրաժեշտություն կա հանրաքվեին ապահովել 700 հազար «այո» ձայն: […]

Իտալիայի Աբրուցցո նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Հոկտեմբերի 27-ին Իտալիայի Աբրուցցո նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Նահանգային խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձևում համերաշխություն է հայտնվում հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և պատմական ճշմարտության ճանաչման ու  մարդու իրավուքների պաշտպանության համար նրա պայքարին: Փաստաթղթի նախագիծը ներկայացրած նահանգային խորհրդի անդամ, իշխող ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Լուչիանո Մոնտիչելլին բանաձևի ընդունումից հետո հայտարարել է. «Այսօր մենք մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի