07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Իրար հետ համաձա՞յն չեն

«Հիմնադիր խորհրդարանը» հարգում է «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության առանձին պայքարը, բայց պայքարի նրանց ընտրած ձևին՝ նստացույցին, համաձայնելու եզրույթները բացակայում են:

Նման դիտարկմամբ՝ այսօր հանդես եկավ «Ընդդիմության միասնական շտաբ»-ի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը : «Եթե մենք կողմ չենք նման գործողություններին, դա դեռ չի նշանակում, որ դեմ ենք դրանց: Եթե Անդրիաս Ղուկասյանի հետ չենք, դա դեռ չի նշանակում, որ նրա դեմ ենք։ Նախաձեռնությունը բավական գրագետ աշխատանք է տանում ինֆորմացիոն դաշտում, ինչն էլ իր անվիճելի ազդեցությունն է թողնում սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու գործընթացի վրա»,-նշեց Սեֆիլյանը։

Սեֆիլյանը, վերլուծելով ասելիք,ը նշեց, որ  այս ընթացքում որքան շատ անհնազանդության կոչեր հնչեն, այնքան իրենց համար ավելի լավ է. «Բոլորս գիտենք՝ մենք իշխանափոխության հասնելու ենք ոչ թե ընտրություններով, այլ հենց անհնազանդության ճանապարհով»:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը ԱԺ-ի դիմաց հոկտեմբերի 26-ից նստացույց է հայտարարել: Նա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից պահանջում է քննարկել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցը, հանրայնացնել կառավարության կատարած ծախսերը և հրապարակել 2012-13 թվականներին հանրապետությունից բացակայած անձանց անունները: Լրագրողների հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանն ասել էր, որ իր ընկերների հետ նստացույցը շարունակելու է այնքան ժամանակ, քանի դեռ Գալուստ Սահակյանն այս քառօրյայի ընթացքում չի արձագանքել իրենց պահաջներին:

Այսօր «Ոտքի Հայաստան» նախաձեռնության նստացույցը ավարտվում է։

Նշենք,«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պաշտոնապես ձևավորվել է հոկտեմբերի 12-ին: Նրանք հայտարարում են, որ մինչեւ դեկտեմբերի 6-ը իշխանափոխություն են անելու: Ճակատին են միացել «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», Քաղաքագետների միությունը, «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ