19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած բժիշկների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 5-ից 15-ը Հայաստանում գտվող ԱՄՆ բազմափորձ բժիշկների պատվիրակությանը, ովքեր մեր երկիր են ժամանել ՀՀ Նախագահի և առողջապահության նախարարի հրավերով՝ նպատակ ունենալով կապեր հաստատել հայ գործընկերների հետ, նրանց փոխանցել ոլորտի լավագույն և առաջադեմ փորձը, կիսվել իրենց մասնագիտական կարողություններով ու հմտություններով, ինչպես […]

Նախագահը ստորագրել է հրամանագիր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին

ՀՀ նախագահի հրամանագիրը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 111-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից տրված համաձայնությունը` ո ր ո շ ու […]

Նախագահն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյին, ով Հայաստան է ժամանել ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից հրավիրված միջազգային խորհրդաժողովին մասնակցելու առիթով: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և գոհունակությամբ արձանագրել, որ պարոն Բուքիքիոյի գլխավորած հանձնաժողովի հետ երկար տարիների պատմություն ունեցող արդյունավետ համագործակցությունը օգտակար է եղել Հայաստանի համար: Սերժ […]

ԱԺ նախագահը ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի հանդիսավոր նիստին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 8-ին ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի հիմնադրման մեկամյակին եւ քննչական կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Խորհրդարանի ղեկավարը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կոմիտեի շենքում, ծանոթացել կառույցի պայմաններին: Շնորհավորելով կառույցի աշխատակիցներին տոնի առթիվ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ այս կարճ ժամանակահատվածում […]

Պետք է վերանայել դեղերի գնումների գործընթացը

«2014 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցի ներկայացման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր ելույթում առանձնացրեց դեղերի գնման գործընթացի կանոնակարգման հարցերը: Նա կոչ արեց վերանայել դեղերի գնումների գործընթացը, քանի որ էժան ապրանքը միշտ չէ որակով: Ըստ նրա՝ պետական գնումների ժամանակ գնվում են այն դեղերը, որոնք […]

«Արմնյուզը» նույնիսկ Զուրաբյանին է լուսաբանում

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ քննարկումների ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Բունիաթյանից հետաքրքվեց, թե ինչով է պայմանավորված թվայնացման ժամկետների հետաձգումը: Բունիաթյանն արձագանքեց՝ թվայնացման գործընթացը տեխնիկապես ավարտվել է: Պարզապես զուգահեռ դեռ իրականացվում է անալոգիական հեռարձակում: Բունիաթյանը հավելեց, որ թվային հեռարձակման հետաձգումը ԱԺ որոշման հետ է կապված: Լևոն Զուրաբյանը նաև դժգոհեց, որ լրատվական Հ/Ը-ների համար հաճախականությունների […]

Այս պայմաններում ևս մեկ անգամ չեմ զանգի Պուտինին. Էրդողան

Ճապոնիա մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռուս-թուրքական վերջին շրջանի լարվածությանը, գրում է Ermenihaber.am-ը: Լրագրողը հարց է ուղղել. «Երկու երկրների միջև առկա լարվածությունը բախման չվերածվելու համար Պուտինի հետ խոսելու՞ եք: Արդյո՞ք բախումների հնարավորություն կա»: Ի պատասխան Էրդողանն ասել է. «Մոսկվայում Պուտինի հետ հետ երկար խոսակցություն ունեցա: Օդուժի գործողություններից հետո էլ […]

Ով ում է «իդիոտացնում»

Հանրային հեռուստառադիոընկերության 2014-ի տարեկան հաշվետվության ամփոփման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե Հ1-ը զբաղվում է մարդկանց «իդիոտացնելով»՝ քաղաքականությունից հեռու պահելով՝ շեշտեց. «Իդիոտի հայերեն հոմանիշը ապուշն է, որը բաղկացած է ապ ժխտական նախածանցից և ուշ վերջածանցից և նշանակում է անուշադիր: Նախ կանդրադառնամ իդիոտիզմի մի քանի դետալների: Ցավում եմ, որ […]

ԲՀԿ-ն հրաժարվեց Էլինար Վարդանյանից

ԲՀԿ-ում քննարկումներ են եղել, և տարածքային կառույցը միաձայն որոշում է կայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռացնել Էլինար Վարդանյանին: Որոշումն ուղարկվել է քաղաքական խորհրդին, վերջնական որոշումը պետք է կայացնի քաղխորհուրդը։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության մամուլի քարտուղար Վահան Բաբայանը. «ԲՀԿ-ում որոշ հայտնի անձանց հետ կան տարակարծություններ, բայց այդ տարաձայնությունները հետևանք են ոչ թե սահմանադրական փոփոխությունների […]

Սահմանային միջադեպերը կանխելու վերաբերյալ համաձայնագիր ընդունվեց

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև սահմանային ներկայացուցիչների՝ սահմանային կոմիսարների գործունեության մասին» համաձայնագրի կնքմանը: Նախագիծը ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը և ասաց, որ համաձայնագրի կնքումն անհրաժեշտ է սահմանային միջադեպերը կանխելու, ինչպես նաև նման միջադեպերի առաջացման դեպքում արդյունավետ քննություն անցկացնելու համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի