04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Նոր Սահմանադրությունը նոր մարդու ձևավորման հիմք է դնում Հայաստանում»

«Նախկին՝ անձնակենտրոն սահմանադրությունից անցնում ենք հասարակակենտրոն սահմանադրության»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը:

«Նոր սահմանադրությունը նոր մարդու ձևավորման հիմք է դնում Հայաստանում, այն ոչ այնքան կարևորում է անձերի և լիդերի դերը, որքան՝ թիմը»,-Վահրամ Մկրտչյանը՝ հավելեց, որ առաջարկվող սահմանադրությամբ  անցում է կատարվում մի ժամանակաշրջանի, երբ ոչ թե անձը, այլ քաղաքական ուժը պետք է ղեկավարի երկիրը:

Պատգամավորը սահմանադրության փոփոխությունների նախագծում շատ է կարևորում դատարանի և դատավորների դերը` եթե չկան անկախ դատարան և դատավորներ, ապա օրենքի գերակայություն լինել չի կարող:

«Կարևորում եմ նաև իշխանության տարանջատման, նրանց մեջ զսպումների հակակշիռների մեխանիզմների ապահովումը, որ տեղ է գտել սահմանադրության փոփոխությունների նախագծում»:

Մկրտչյանի փախանցմամբ՝ կարևորվում է համագործակցային տրամաբանությունը, ըստ որի` մեկ կուսակցությունը կամ անձը չի կարող հավակնել իշխանությունն իր ձեռքը վերցնել և կառավարել, այլ ապահովվելու է կոալիցիոն կառավարում:

«Մի նոր ժամանանակաշրջան կսկսի, որը ես համարում եմ համագործակցային ժողովրդավարության սկիզբ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ