20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Պետք է Դաշնակցության ոտքերը լվանան և ջուրը խմեն»

Նույնականացման քարտերի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության քվեարկությունը պայմանավորված է կլինի օրենքի հեղինակների` ՀՅԴ առաջարկներն ընդունելու հետ: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Մենք օրենքը բարելավելու չորս տարբերակ ենք առաջարկել, և որն էլ ընդունվի, կմեծացնի հանրաքվեի արդյունքների հանդեպ վստահությունը: Այսօրվանից պետք է քայլեր ձեռնարկվեն, որ ՀՀ քաղաքացիներն անձը հաստատող միասնական փաստաթուղթ ունենան, ինչը կառավարության անելիքը պետք է լինի ապագայում»,- մեկնաբանեց Աղվան Վարդանյանը:

Նա անդրադարձավ նաև ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի քննադատություններին, որոնք վերաբերում էին Առաջին Հանրապետությանը:

«Վերջին անգամ եմ ասում՝ բոլոր հիվանդ ուղեղների համար: Եթե 1990 թ-ից այս կողմ մեր քաղաքական էլիտայի ներկայացուցիչներն ունենային անկախություն կերտած սերնդի բարոյական արժեքների, նվիրվածությանն ու ազնվության գոնե 10 տոկոսը, մենք բոլորովին այլ երկրում կապրեինք: Առաջին հանրապետության դեմ այսօր խոսողներն ամեն օր պետք է Դաշնակցության ոտքերը լվանան և ջուրը խմեն, որովհետև եթե այդ հանրապետությունը չստեղծվեր, ո՛չ երկրորդը կլիներ, ո՛չ՝ երրորդը, և դուք էլ ոչինչ չէիք կառավարի: Հիմա նրանց մասին, ովքեր իրենց ճշմարտության միակ կրողն են համարում, ովքեր համարում են, որ իրենք ճշմարտության պորտի վրա աճած բշտիկ են, ովքեր կարծում են, որ բոլորը սխալ են, իսկ իրենք՝ միակ ճիշտը: Նմաններին խորհուրդ կտամ բժշկի դիմել, և որքան հնարավոր է՝ շուտ, հետո, սովորաբար, ուշ է լինում»,- հանգիստ տոնանայնության ասաց Աղվան Վարդանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ