22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինձնից ի՞նչ ազնիվ պատգամավոր. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեսակետ հայտնեց, որ այդ նախագծով ՀՀԿ-ն որոշել է նույնականացման քարտ ունեցող անձնաց տալ ընտրության իրավունք, սակայն, իր բնորոշմամբ, ունքը սարքելու փոխարեն աչքն են տալիս հանում:

«Թվում է՝ նորմալ է, բայց այս հանգամանքով վերացվում է կրկնաքվեարկությունը բացառելուն ուղղված մի կարևոր օրենսդրական մեխանիզմ՝ մարդը քվեթերթիկը քվեատուփ գցելուց առաջ իր անձնագրում դրոշմակնիք է ստանում, որ երբ հաջորդ անգամ գա, չկարողանա քվեարկել: Այսինքն՝ այսօրվա մեր օրենսդրությամբ քվեարկած և չքվեարկած քաղաքացիների անձնագրերն իրարից տարբերվում են, իսկ այս օրենքով չեն տարբերվի: Ու տեսականորեն միջանցք է բացվել, որ կրկնաքվեարկություն տեղի ունենա և սա շատերին հասկանալիորեն հիմք է տալիս պնդելու, որ ՀՀԿ-ն իր համար կրկնաքվեարկության բազա է ստեղծում»,-վստահություն հայտնեց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, թե ինչպես է Հովհաննես Սահակյանը՝ իշխանական պատգամվորը, իրեն անվանել ազնիվ պատգամավոր. «Պարոն Սահակյան, մենք ի՞նչ ազնիվ, բոլոր ազնիվ պատգամավորները հավաքվել են ձեր խմբակցությունում, բոլոր հնարավոր: Ես ձեր իշխանության տարիներին 2 անգամ դատվել եմ քրեական հանցանքներ կատարելու համար, 1 տարի 4 ամիս եղել եմ հետախուզության մեջ, մոտ 2 տարի եղել եմ բանտում: Ո՞նց է ձեր լեզուն պտտվում: Ազնիվը դուք եք, ձեր խմբակցությունն է»,- հեգնանքով եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ