Շարմազանովը Բագրատյանին կոչ է անում հեքիաթներ չպատմել
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին խիստ զայրացրեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի այն արտահայտությունները, թե իշխանությունները Արցախը հանձնել են Ադրբեջանին: Էդուարդ Շարմազանովը հորդորեց պատգամավորին իր տեսակետը որպես բացարձակ ճշմարտություն չներկայացնել:
«Հարգում ենք կարծիք հայտնելու Ձեր իրավունքը, սակայն այստեղ գտնվող քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ունենի իր սեփական կարծիքը: Պետք չէ այստեղ պատմել տարբեր հեքիաթներ Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու մասին: Մենք շատ հարգում ենք մեր բոլոր երեք նախագահներին, սակայն դուք արդեն Արցախը «ավանսով հանձնելու» մեջ ենք մեղադրում, չի կարելի այդպես»,- արձագանքեց Շարմազանովը: Նա կոչ արեց նաև որակումներ չտալ Սահմանադրական նախագահ Գագիկ Հարությունյանին:
Շարմազանովն ընդգծեց, որ իրեն հետաքրքիր չէ, թե Բագրատյանն ինչ հարաբերություններին ունի Հարությունյանի հետ, սակայն հորդորեց հարգել նրան, քանի որ նա ՍԴ նախագահն է: