04 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Կդրվի նախագահի սեղանին. Հրապարակ

«Խորհրդարանի կուլիսնե­րում երեկ չէր դադարում «մալվան», որ արդարադատու­թյան նախարարությունում «բանը բանից անցնում» է, և հնարավոր է Օսիկյան-նախարար վեճը դրվի նախագահի սեղանին՝ վերջնական լուծման հա­մար։ Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի կողմնակիցները պնդում էին, թե «Նուբարաշենի» բերդի կալանավորների շր­ջանում կատարված «ռեյդը», որը մեծ աղմուկ է բարձրացրել, հատուկ նրա դեմ կազմակերպված «միջոցառում» է եղել, Արփինե Հովհաննիսյա­նի կողմնակիցներն էլ իրենց հերթին պնդում են, որ դա 100 օրը դեռ չլրացած նախարարին հե՜չ պետք չէր, և դա հենց նախարարի դեմ էր ուղղված։ Խնդրո առնչությամբ մեր հարցմանն ի պատասխան՝ 100 օրվա լռության ուխտ պահպանող Արփինե Հովհաննիսյանը հղում արեց իր մամլո ծառայությանը, որտեղից մեզ «նախարարի» անունից բառացի փոխանցեցին հետևյալը. «Նախարարի ու քրեակատարողական վարչության պետի հարաբերությունների լարված լինելու մասին լուրերն անհեթեթ են եւ իրականության հետ որեւէ աղերս չունեն»:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ