25 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հրաժարվել զենքի կիրառումից. Ուորլիքը` դարձյալ նույնը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում հրապարակել է ականանետի արձակած կրակոցի բեկորների լուսանկար եւ կոչ արել Ղարաբաղի հակամարտության կողմերին հրաժարվել զենքի կիրառումից: «Հայաստանն ու Ադրբեջանը, անկախ նրանից` ագրեսորի կարգավիճակում են, թե հակազդողի, պետք է հրաժարվեն այս զենքերի կիրառումից»,- գրել է Ուորլիքը:

Օրենքը Հովիկ Աբրահամյանին թույլ է տալիս

ՀՀԿ-ական պատգամավոր Կարիեն Աճեմյանը համաձայն չէ Սահմանադրական փոփոխությունների դեմ արտահայտվողների այն հայտարարություններին, թե ՀՀԿ-ն օգտագործում է իր վարչական ռեսուրսները հանրաքվեին ընտրողներին ուղղորդելու հարցում: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ իրենց հասցեին բազմիցս եղել են նման մեղադրանքներ, քանի որ ՀՀԿ-ն իշխող կուսակցություն է և ունի մարզերում և Երևանում կազմակերպված մեծ կառույց: Պատգամավորը նաև չմահաձայնեց այն տեսակետների […]

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Համանախագահները ՀՀ Նախագահին ներկայացրել են այցի առաքելության շրջանակներում իրենց առաջիկա օրերի ծրագիրը, […]

«Չե՛ք անցկացնի»-ի հանրահավաքին ելույթ են ունենալու նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ին Երևանի Ազատության հրապարակում «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաքին նախաձեռնության անդամներից բացի ներկա են լինելու և ելույթ են ունենալու նաև մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: «Չե՛ք անցկացնի»-ի հանրահավաքին միացել են և ելույթ են ունենալու «Ժառանգություն», ՀԺԿ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների և «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները: Քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում Սերժ Սարգսյանի […]

Օմբուդսմենը կոչ է անում իրեն չդարձնել քավության նոխազ

«Եթե իմ եզրակացությունները տանեի Նորվեգիա, այնտեղ հասարակությունը ցնցումների մեջ կընկներ: Այսինքն՝ ոչ թե իմ եզրակացությունն է թույլ, այլ հասարակությունն է մի քիչ ավելի ցնցումներն արհամարհող, չլսող, մի քիչ խուլ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով պատգամավորների մեղադրանքներին: Նա վստահություն հայտնեց, որ օմբուդսմենների շատ ավելի մեղմ զեկույցներ մյուս հասարակություններում ցնցումներ են առաջացնում: Ըստ […]

Ինչպիսի՞ն պետք է լինի Մարգարիտ Եսայանի պատկերացրած օմբուդսմենը

ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը, խոսելով ՄԻՊ-ի տարեկան զեկույցի մասին, բավականին քննադատական ելույթ ունեցավ: Ընդ որում՝ Եսայանն առավելապես խոսեց ոչ թե զեկույցի, այլ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանից: Ըստ նրա՝ օմբուդսմենի ինստիտուտը ՀՀ-ում կայացած է, բայց հենց դա երբեմն խանգարում է. «Ես կգերադասեի ավելի տարեց, ավելի փորձառու, ավելի հարուստ կենսափորձ ունեցող, թացն ու չորը ջոկող, կյանքի երկար ճանապարհ […]

ՄԻՊ-ի գնահատականներից չպետք է նեղանալ

ԱԺ նիստում Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ տարվա գործունեության մասին զեկույցի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գնահատականներ տվեց զեկույցին: Նա նշեց, որ օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումն աննախադեպ քայլ է, և ամեն ինչ պետք է դիտարկել համեմատության մեջ: Շարմազանովը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կայացած կարելի է համարել, ընդ որում՝ թե՛ նախկին օմբուսդմենի, թե՛ գործող օմբուդսմենի ջանքերի […]

ՀՅԴ-ն բացել է փակագծերը

Երբ Ազգային ժողովը դեռ չէր քննարկել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ՀՅԴ-ն հանդիպումներ էր ունենում տարածքային կառույցների հետ Սահմանադրության փոփոխությունների թեմայով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ այս պահին ստեղծվել է միասնական շտաբ, որը համակարգելու է ինքը: «Նույնիսկ կազմել ենք մարզեր այցելության գրաֆիկ, որ դեռ պետք է քննարկենք մարզային պատասխանատուների […]

Արքայազն եմ, ինչ կուզեմ, կանեմ․ ձերբակալվել է՝ 2 տոննա թմրանյութ ինքնաթիռ անցկացնելու համար

Լիբանանի անվտանգության ուժերը Բեյրութի միջազգային օդանավակայանում ձերբակալել են Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդել Մոհսեն բեն Վալիդ բեն Աբդել Ազիզին, ում մոտ 2 տոննա թմրանյութ է հայտնաբերվել։ Արքայազնը փորձում էր թմրանյութը անցկացնել մասնավոր ինքնաթիռ, որով վերադառնալու էր տուն։ Արքայազնը ոստիկաններին ասել է․ «Արքայազն եմ, ինչ ուզեմ, կանեմ»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի