25 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խաղի մեջ կմտնի նաև «Ալյանսը»

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ հայտարարությունների ժամանակ անդրադարձավ հանրաքվեին: «Առաջիկայում հանրաքվեն է, այն հանրաքվեն, որի արդյունքում անարդյունավետ կառավարողները, երկրի կառավարման կարգը փոխեն այլ ձևաչափով,և այս համատեքստում, այսօրվա հայտարարությունս ուզում եմ ուղղել հայրենակիցներիս, ընդդիմադիր գործիչներին, խորհրդարանում և խորհրդարանից դուրս ներկայացված քաղաքական ուժերին, վարվող կուրսի, և իշխանության որդեգրած գծի անհամաձայնության»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը՝ շեշտելով, որ հասարակությունը վաղուց իրենցից ակնկալում է, ոչ […]

«Ես Ձեր պաշտոնի վրա աչք չունեմ». Ջհանգիրյանը միանում է Մարգարիտ Եսայանին

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի վերաբերյալ խմբակցության տեսակետը հայտնելուց առաջ նշեց, որ, լսելով ՀՀԿ պատգամավորների քննադատությունները օմբուդսմենի հասցեին, զերծ կմնա նմանօրինակ գնահատականներից՝ հույս ունենալով, որ Կարեն Անդրեասյանը ելույթներից համապատասխան հետևություններ կանի: Գագիկ Ջհանգիրյանը մեջբերում արեց նաև Մարգարիտ Եսայանի հայտարարությունից, թե օմբուդսմենը պետք է լինի տարեց: Ջհանգիրյանը, դիմելով Կարեն Անդրեասյանին, ասաց, որ […]

Կոնգրեսականները Օբամայից պահանջել են քայլեր ձեռնարկել՝ ԼՂ հակամարտության գոտում

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի եւ Դոմոկրատական կուսակցությունից Էլիոթ Էնգելի նախաձեռնությանն են միացել եւս 83 կոնգրեսականներ եւ դիմել են երկրի նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել՝ ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հաստատման ու Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի սահմանին լարվածության նվազման համար, գրում է asbarez.com-ը: Էդ Ռոյսը հայտարարել է, որ ԼՂ […]

Ֆարմանյանն ունի իր քաղաքական շեֆի պատվերը. օմբուդսմեն

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց` ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ելույթը իր դեմ պատվեր էր՝ որոշ ինստիտուտների կողմից: «Կան ընդամենը մի քանի պատգամավորներ, որոնք ունեն որոշակի անձնական զգացողություններ, պարոն Ֆարմանյանի մասին կարող եմ ասել, որ նա ունի իր քաղաքական շեֆի պատվերը, որ մի քիչ տգեղ, մի քիչ կեղտոտ ձևով, բայց իրականացրեց: Իր շեֆի հոգեաշխարհն […]

«Հատուկ ուսուցում անցած ճանճերը … ». թեժ կրքեր ԱԺ-ում

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ԱԺ-ում խիստ քննադատության ենթարկեց ՄԻՊ-ի տարեկան զեկույցը, ընդ որում՝ քննադատությունն առավելապես ուղղված էր Կարեն Անդրեասյանի հասցեին: «Բյուջեից այդքան ռեսուրսներ են ծախսվում, որ ունենանք անատամ ու ոչինչ չասող տարեկան զեկո՞ւյց, 500 էջ ջուր ծեծոցի: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում միջատները կծել են դատապարտյալների ոտքերը և ձեռքերը: Գրեիք, որ հատուկ ուսուցում անցած ճանճերը խանգարել են դատապարտյալների […]

Օսկանյանի սարքած «ինտրիգը»

Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը Ազգային ժողովում հերթական անգամ մերժեց զրուցել լրագրողներին հետ: Պատասխանելով հարցին` արդյո՞ք պատրաստվում է կուսակցություն ստեղծել՝ ասաց.  «Չեք ուզում սպասել, չե՞ք ուզում, որ ինտրիգը մնա»:

«Գողական ե՞ք, թե՞ ոստիկան»

Մարդու իրավունքների պաշտպանի 2014 թվականի զեկույցի քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալու հնարավորությունը օգտագործեց մարտի մեկի դեպքերի վերաբերյալ իր տեսակետներն արտահայտելու համար: Փաշինյանը հիշեց, որ մինչև այժմ գործը բացահայտված չէ, չկան մեղավորներ: Նա քննադատեց դատական և ոստիկանական համակարգը, նույնիսկ ասաց, թե բացահայտ փաստեր կան, սակայն դեպքը չի բացահայտվում: Փաշինյանը նկատեց, որ շատերին է ձեռնտու, որ […]

«Ոստիկանին բոբո մի սարքեք»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անընդունելի է համարում այն, որ պատգամավորների մի մասը փորձում է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին ներքաշել քաղաքական թատերաբեմ, ինչը, ըստ Շարմազանովի, ճիշտ ճանապարհ չէ: Խոսելով ՄԻՊ-ի տարեկան զելույցի մասին՝ Շարմազանովը նկատեց` բանականաբար կլինեն պատգամավորներ, ովքեր  միայն սև գույներով կներակայացնեն զեկույցը, որոշները դժվարությամբ կընդունեն քննադատությունները, սակայն չպետք է զեկույցի քննարկումն առիթ դարձնել սեփական կուսակցության անունը […]

«Տղայական կեցվածքի տեղ չէ խորհրդարանը»

«Երեկվանից մենք քննարկում ենք «2014 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ներկայացրած զեկույցը: Ինչպես և շատերը Ձեզանից ,հարգելի գործընկերներ,ես սա համարում եմ չափազանց կարևոր  ինստիտուտ և չափազանց կարևոր  զեկույց, որ ընդհանրության մեջ ներկայացնում է մեկ տարում երկրում մարդու իրավունքների խախտման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի