17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Առաջինը` Ժիրայր Սեֆիլյանը

«Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել այս տարվա փետրվարի 18-ին: Այս գործով այսօր Սեֆիլյանը կանչվել է հարցաքննության»,-Henaran.am-ին տեղեկացրեց Հիմնադիր խորհրդարանի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը: Ավետիսյանի փոխանցմամբ` գործի վերաբացումը այս պահին սպասելի էր.

«Քաղաքական հետապնդում է իրականացվում «Նոր Հայաստան» ճակատի նկատմամբ, քանի որ Ժիրայր Սեֆիլյանն էլ շտաբի պետն է, առաջինը հենց նրա նկատմամբ է կիրառվում սահմանափակման փորձը: Սա արվում է շտաբի ճակատի գործնեությունը խոչընդոտելու համար: Կարծում են, թե կարող են վախ սերմանել, բայց դա հնարավոր չէ »:

Հիշեցնենք, նոյեմբերի 10-ին, երեկոյան ժամը 21-ին, մի խումբ ոստիկաններ այցելել են «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանի բնակարան և տեղեկացրել, որ նա առավոտյան ժամը 10-ին հարցաքննության նպատակով ներկայանա ՀՀ քննչական կոմիտե: Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է ոստիկաններին ընդունել իր բնակարանում և պատասխանել է, որ ինքը առավոտյան կկապվի քննիչի հետ և կպարզի, թե ինչն ինչոց է

Սույն թվականի ապրիլի 7-ին Ժիրայր Սեֆիլյանը եւ Հիմնադիր Խորհրդարանի մյուս անդամներ՝ Գեւորգ Սաֆարյանը, Գարեգին Չուգասզյանը, Պավլիկ Մանուկյանը եւ Վարուժան Ավետիսյանը ձերբակալվեցին, ապա նրանց նկատմամբ մեղադրանք  առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով (զանգվածային  անկարգություններ նախապատրաստելը) եւ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Մեկ ամիս անց՝ մայիսի 4-ին, գործը վերահսկող դատախազի որոշմամբ ՀԽ անդամները ազատ արձակվեցին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ