25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախագահականի արձագանքը Ղարաբաղին հարակից տարածքների վերադարձի մասին լուրերին. Հայկական Ժամանակ

«ՀՀ նախագահը չի մեկնաբանում արտասահմանյան մամուլում տպագրվող վերլուծական հոդվածները, որոնք տվյալ դեպքում հիմնված են անանուն աղբյուրների վրա»,-պատասխանելով գրավոր հարցմանն ու անդրադառնալով «Կոմերսանտի» նախօրեի հրապարակմանը, պատասխանել է Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

Նշենք, որ ռուսական պարբերականը գրել էր, որ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում քննարկվում է մի տարբերակ, ըստ որի՝ Ղարաբաղին հարակից տարածքների մեծ մասը վերադարձվելու են Ադրբեջանին, բացառությամբ Լաչինի միջանցքի, պայմանով, որ Ադրբեջանը ռազմական տարբերակով չի փորձի խնդիրը լուծել:

Նույն հրապարակման համաձայն քննարկվում է նաև «տեղում» ՄԱԿ-ի կամ ՀԱՊԿ-ի խաղաղապահների տեղակայումը: Իսկ հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ պարզաբանումների համար Սերժ Սարգսյանի խոսնակը խորհուրդ է տվել դիմել ԱԳՆ-ին:

Օրվա ամբողջական լրահոսը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ