«Լալահառաչ, հուզիչ ելույթներ»
«Հասկանալի, պարզ օրինագիծ է, որով լուծվելու է 180 հազարից ավելի մարդկանց ընտրական սուրբ իրավունքը վերականգնելու խնդիրը, բայց այն վերածվեց թեմայի հետ կապ չունեցող քննարկումների: Լալահառաչ, հուզիչ ելույթներ, աչքերներս արցունքոտվեցին: Էլ արտագաղթի ճամփա, էլ խեղճուկրակ հայ ժողովուրդ, էլ երեխեքի ձեռքը բռնած … »:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը այսկերպ արձագանքեց Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմանն ընդառաջ հնչած ընդդիմադիր գնահատականներին` շեշտելով, որ ընդդիմության քննադատությունը նախերգանք է՝ «վաղվա անհաջողությունները նախապատրաստելու համար»:
-Քաղաքական մանիպուլյացիա է՝ անվստահություն սերմանել հասարակության մեջ, ստվեր գցել, նեգատիվ սպասումներ առաջացնել, հիասթափեցնել մարդկանց,- Նաղդալյանը չմոռացավ շեշտել, որ քաղաքական դաշտի բոլոր ուժերն են պատասխանատու այս ամենի համար: