26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը ԼՂ հիմնախնդրի լուծմանն ուղղված տեղաշարժեր ապահովելու ուղղությամբ. Ռիչարդ Միլս

ԱՄՆ կառավարությունը կշարունակի ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման պաշտոնական ու ժողովրդական դիվանագիտության ոլորտներում՝ այս խնդիրների լուծման ուղղությամբ տեղաշարժեր ապահովելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նոյեմբերի 10-ին ՀՀ-ում Ամերիկյան առևտրի պալատի առաջ ելույթի ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

«Ցավալի է, որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, փակ է մնում Թուրքիայի հետ սահմանը: Լեռնային Ղարաբաղի հետ կապված Միացյալ Նահանգների կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում խաղաղ բանակցային կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնելու իր հանձնառությանը»,- մասնավորապես նշեց ամերիկացի դեսպանը:

Թուրքիայի վերաբերյալ ԱՄՆ-ը դեսպանը երկու կողմերին հորդորեց  բաց մնալ հաշտեցման ու հարաբերությունների կարգավորման ջանքերի համար, քանզի դա կնպաստի կայունությանն ու բարեկեցությանը տարածաշրջանում և օգուտներ կբերի երկու երկրներին

«Նախքան Երևան ուղևորվելս նախագահ Օբաման ու պետքարտուղար Քերին ինձ հետևյալ ուղերձը փոխանցեցին. Հայաստանի հետ հարաբերություններում Միացյալ Նահանգների կառավարության գլխավորնպատակը ժողովրդավար, բարեկեցիկ, անվտանգ ու հարևանների հետ խաղաղ համագոյակցող Հայաստանն է»,- հավելեց նա:

Աղբյուր՝ http://armenpress.am/arm/news/825258/

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ